Ինչու Փաշինյանի անունը չկա ադրբեջանական այդ ցուցակում
Wed, 18 Nov 2026 18:55:33 +0400

ԱԺ-ում հերթական սուր բանավեճն է ծավալվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։
Պատգամավորը, դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, իշխանություններին մեղադրել է 44-օրյա պատերազմի ընթացքում զինվորներին մահվան տանելու համար՝ նշելով, որ հայ ծնողները չէին ցանկանում իրենց որդիների զոհվելը ադրբեջանական «Բայրաքթարների» հարվածներից։
Այնուհետև Անուշ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հետախուզվող հայաստանցի և արցախցի նախկին պաշտոնյաներին, քաղաքական ու ռազմական գործիչներին։ Նրա խոսքով՝ Բաքուն հետապնդման ցուցակներում ընդգրկել է հարյուրավոր հայերի, որոնց Ալիևը ցանկանում է տեսնել ադրբեջանական բանտերում։
Պատգամավորը հիշատակել է նաև «Ուժեղ Հայաստան» շարժման առաջնորդ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանին՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել դեռևս 2021 թվականից՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանին և հայկական պաշտպանությանը ցուցաբերած աջակցության համար։
Միրզոյանի խոսքով՝ այդ մարդկանցից ոմանք այսօր ազատազրկված են հենց Հայաստանում։ Նա հետաքրքրվել է՝ արդյոք ընդդիմադիր գործիչների և նախկին պաշտոնյաների կալանավորումը խաղաղության օրակարգի պահանջներից մեկն է, ինչպես նաև հարցրել, թե ինչու Ադրբեջանի հետախուզվողների ցանկում չկա Նիկոլ Փաշինյանի անունը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր