Ինչու է առաջին հերթին Ռուբեն Ռուբինյանը ամենաանպարկեշտ ձեւով արձագանքում Տեր-Պետրոսյանին։
Sat, 04 Apr 2026 23:13:21 +0400

Գիտե՞ք ինչու է, ամեն առիթով, առաջին հերթին Ռուբեն Ռուբինյանը ամենաանպարկեշտ ձեւով արձագանքում Լեւոն Տեր-Պետրոսյանին։
Որովհետեւ Ն. Փաշինյանը նաեւ սադիստ է. — նրա պահանջ-հանձնարարությունն է կատարում Ռուբեն Ռուբինյանը։ Այո՛ հենց այս տղային է նա հանձնարարել անպատվաբեր այդ դերը, որովհետեւ….
• Որովհետեւ նրա հայրը՝ Կարապետ Ռուբինյանը եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի ամենեւին ոչ երկրորդային անդամներից մեկը.
• Նա 1993-ից եղել Է ՀՀ Նախագահին առընթեր վերահսկողական ծառայության ղեկավար,
• 1995-ից՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ,
• 1998 թվականի փետրվարին Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, Կարապետ Ռուբինյանը մոտ չորս տասնյակ այն բարձր պաշտոնյաներից էր, որոնք, ի նշան նախագահի հետ համերաշխության, հատուկ հայտարարությամբ հրաժարական տվեցին։
• 2007 թվականից ակտիվորեն մասնակցել է Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահական ընտրարշավին, եղել է Շենգավիթի նախընտրական շտաբի ղեկավարի տեղակալ։
• 2008 թվականին մասնակցել է ընտրություններին հաջորդած ընդդիմադիր շարժմանը՝ մեղադրելով իշխանություններին նախագահական ընտությունների արդյունքները կեղծելու մեջ։
• Մարտի 1-ի ընդդիմադիր ցուցարարների ջարդից հետո, մարտի 3-ին ձերբակալվել է եւ ազատազրկվել։
Կա՞ մի բացասական մարդկային ու ոչ մարդկային հատկանիշ, որը չի մարմնավորում Ն. Փաշինյանը…
Աշոտ Սարգսյան
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր