Կիրակի , 11 Հոկտեմբերի 2026

«Դավաճանություն է»․ Թրամփ-Պուտին գործարքը «ցնցել» է ամերիկացի գործիչներին

«Դավաճանություն է»․ Թրամփ-Պուտին գործարքը «ցնցել» է ամերիկացի գործիչներին

Sun, 11 Oct 2026 17:00:43 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ռուսական վառելիքի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու որոշումը «անիմաստ է», X-ում գրել է Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը։ Նա նշել է, որ ամերիկացի նախագահի գործողությունը «դավաճանություն է հանգուցյալ սենատոր Լինդսի Գրեհեմի ժառանգության և առաջնորդության նկատմամբ, որը Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցներ կիրառող օրենքի հեղինակն էր»։ Փենսն իր գրառման մեջ նշել է, որ «Ուկրաինան պայքարում է իր գոյատևման համար… Այժմ, Լինդսի Գրեհեմի վերջին շնչով պայքարած խիստ պատժամիջոցները կիրառելու փոխարեն, նախագահ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները վերացնում է ռուսական էներգակիրների նկատմամբ պատժամիջոցները՝ դրանով իսկ սնուցելով Պուտինի ռազմական մեքենան»։ Փենսի խոսքով՝ Թրամփը պետք է անհապաղ չեղարկի Պուտինի հետ դիզելային վառելիքի վերաբերյալ գործարքը՝ հանուն ԱՄՆ ազգային անվտանգության և Եվրոպայում դաշնակիցների, այդ թվում՝ Ուկրաինայի անվտանգության։ ԱՄՆ առաջնորդի հարազատ կուսակցությունից՝ հանրապետական ​​սենատոր Լիզա Մուրկովսկին իր հերթին հիշեցրել է, որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ Կոնգրեսը մեծամասնությամբ աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների և մաքսատուրքերի խստացմանն ուղղված օրենսդրությանը: «Նախագահը պետք է օգտագործի այս լիազորությունը՝ Ռուսաստանին թույլ չտալով դիզելային վառելիք արտահանել, հսկայական շահույթ ստանալ և շարունակել իր աղետալի պատերազմը Ուկրաինայի դեմ», – ասել է Մուրկովսկին: Նա կարծում է, որ ռուսական էներգակիրների՝ համաշխարհային շուկաներ վերադարձի քննարկումը պետք է տեղի ունենա միայն պատերազմի ավարտից հետո։ Մեկ այլ հանրապետական ​սենատոր​՝ Դոն Բեյքոնը նույնպես քննադատել է Թրամփի վերաբերմունքի փոփոխությունը. «Ամերիկացիների 70%-ը աջակցում է Ուկրաինային: Պուտինի պատերազմական տնտեսությանը աջակցելը բարոյապես անընդունելի է, քանի որ նա այդ գումարն օգտագործում է քաղաքները ռմբակոծելու համար»: Բեյքոնը հիշեցրել է, որ մեկ տարի առաջ Թրամփը քննադատել է եվրոպական երկրներին ռուսական էներգակիրներ գնելու համար, մինչդեռ հիմա ինքն է թույլատրում սահմանափակումների մեղմացումը: «Թրամփն այն ժամանակ ճիշտ էր, բայց հիմա սխալվում է», – եզրափակել է քաղաքական գործիչը։ Ուկրաինայի հարցերով նախագահի նախկին հատուկ դեսպանորդ Քիթ Քելոգի կարծիքով էլ Ռուսաստանը կարող է փորձել շահագործել դիզելային վառելիքի մատակարարման վերաբերյալ համաձայնագրերը Ուկրաինայի կողմից իր նավթավերամշակման գործարանների վրա հարվածները դադարեցնելու համար: Նա կարծում է, որ Ուկրաինան պետք է շարունակի նման հարձակումները, քանի որ դրանք ուղղված են պատերազմի հետ կապված թիրախներին: ԱՄՆ բանակի թոշակառու գեներալ-լեյտենանտը այս մասին հայտարարել է Fox News-ի եթերում։ Մեկնաբանելով Թրամփ-Պուտին ռուսական դիզելային վառելիքի վերաբերյալ գործարքը՝ Քելոգն ասել է, որ դրա փոխարեն ԱՄՆ-ն պետք է ընդուներ վառելիքի լրացուցիչ մատակարարումներ, բայց կասկածեր Կրեմլի դրդապատճառների վրա. «Ես կասեի Վլադիմիր Պուտինին. շատ շնորհակալ եմ, սա իսկապես օգնում է մեզ։ Բայց ես կուսումնասիրեի այն հիմնական դրդապատճառները, թե ինչու նա կազմակերպեց դիզելային վառելիքի մատակարարումները Միացյալ Նահանգներ և միջազգային շուկա»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եկ, վիզ առ, որ Եվրոպային բրախած ունես

Եկ, վիզ առ, որ Եվրոպային բրախած ունես Fri, 09 Oct 2026 17:15:41 +0400 Նիկոլ Փաշինյանի՝ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով