Հինգշաբթի , 28 Մայիսի 2026

Իրականությունը ձևավորվում է մեր թիկունքում․ Բաքվում այլևս չեն էլ թաքցնում

Իրականությունը ձևավորվում է մեր թիկունքում․ Բաքվում այլևս չեն էլ թաքցնում

Fri, 01 May 2026 18:35:58 +0400


Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․

«Իշխանությունը, որը չի կարողանում պաշտպանել հայրենիքը, կորցնում է բարոյական և քաղաքական իրավունքը՝ ղեկավարելու այն։ Մինչ Նիկոլն ու իր շքախումբը զբաղված են ցուցադրական անհոգությամբ և հանրությանը շեղող դատարկ զբաղմունքներով, իրականությունը ձևավորվում է մեր թիկունքում։ Բաքվում այլևս չեն էլ թաքցնում իրենց նպատակը․ նրանք պարծանքով հայտարարում են, որ ստացել են այն, ինչի մասին տարիներ շարունակ միայն երազում էին՝ մուտք Հայաստան՝ առանց դիմադրության։ Իհարկե, ըստ երկուստեք պայմանավորվածությունների, դրա անունը դրել են «խաղաղություն»։

Եվ սա հետևանք է, հետևանք՝ անհայրենիք, դավաճան ու հայատյաց իշխանություններ ունենալու։

Մինչ Հայաստանի ղեկավարը ցուցադրում է անհոգություն և քաղաքական անլրջություն, նրանք, ովքեր դեռ երեկ պարտվել էին մեր զինվորին, այսօր քայլում են մեր հերոսների արյամբ ազատագրված, բայց մեկ ստորագրությամբ հանձնված հայրենիքում՝ իրենց պիղծ ոտնահետքերը թողնելով այնտեղ, իրենց ոճրագործության հետքերը վերածելով ցուցադրության օբյեկտի օտարերկրյա դիվանագետների առաջ։

Եվ այս ամենը տեղի է ունենում ոչ թե Հայաստանի իշխանությունների դիմադրության պայմաններում, այլ նրանց աջակցությամբ։

Այս իրավիճակը սխալների շղթա չէ։ Սա քաղաքական պատասխանատվության լիակատար ձախողում է, որի գինը վճարում է պետությունը, ժողովուրդը և ապագան։

Իսկ իշխանությունը, որը չի կարողանում պաշտպանել հայրենիքը, կորցնում է բարոյական և քաղաքական իրավունքը՝ ղեկավարելու այդ հայրենիքը։

Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը։

Առանց Նիկոլ գերությունից կազատվի Արցախն ու անվտանգ կլինի Հայաստանը։

Այլ ճանապարհ, որը կպահպանի արժանապատվությունն ու պետականությունը, պարզապես չի մնացել»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սպարտակ Ղուկասյանին կրկին տեղափոխում են կալանավայր. պաշտպանները որոշումը քաղաքական են համարում

Սպարտակ Ղուկասյանին կրկին տեղափոխում են կալանավայր. պաշտպանները որոշումը քաղաքական են համարում Wed, 27 May 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով