Ռոնալդուն ներառված է Աշխարհի առաջնության հայտացուցակում
Wed, 20 May 2026 23:30:57 +0400

Պորտուգալիայի հավաքականի եւ սաուդական «Ալ-Նասերի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ներառված է այս տարվա ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը մասնակցող պորտուգալական հավաքականի հայտացուցակում։ Այս մասին հայտնում է Պորտուգալիայի ազգային հավականը։ 41-ամյա Ռոնալդուի համար սա կլինի 6-րդ Մունդիալը։ Նա հանդես է եկել՝ 2006 թվականի Գերմանիայում կայացած առաջնությանը, 10 թվականին ՀԱՀ-ում, 14 թվականին Բրազիլիայում, 18 թվականին Ռուսաստանում եւ 22 թվականին՝ Քաթարում կայացած ֆուտբոլի Աշխարհի առաջնություններին։ Աշխարհի առաջնության խմբային փուլում Պորտուգալիան կմրցի Ուզբեկստանի, Կոլումբիայի եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հետ։
Հիշեցնենք, որ Մունդիալի խաղերը սկսվում են հունիսի 11-ին, ավարտվելու՝ հուլիսի 19-ին։ Հյուրընկալելու են՝ Միացյալ Նահանգները, Մեքսիկան եւ Կանադան։ Մասնակցելու է 48 հավաքական։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր