Բրիտանիայում հայտնել են Չարլզ III թագավորի «մահվան» մասին
Wed, 20 May 2026 23:22:14 +0400

Բրիտանական Radio Caroline ռադիոկայանը, ըստ The Independent-ի, սխալմամբ հաղորդել է Չարլզ III թագավորի մահվան մասին։
Հրապարակման համաձայն, մայիսի 19-ին հեռարձակվել է միապետի մահվան մասին հայտարարությունը թագավորության օրհներգի հետ միասին։ Դրանից հետո կանոնավոր հեռարձակումը հանկարծակի դադարեցվել է և չի վերսկսվել 15 րոպե։
Վերջապես հաղորդավարները վերադարձել են եթեր և հերքել Չարլզ III-ի մահվան մասին լուրը։ Նրանք ներողություն են խնդրել լսարանից և բացատրել, որ թյուրըմբռնումը պայմանավորված է եղել «համակարգչային սխալով»։
Ռադիոկայանի տնօրեն Պիտեր Մուրը հետագայում մեկնաբանել է միջադեպը իր սոցիալական ցանցերում։
«Միապետի մահվան մասին հայտարարության ընթացակարգը, որը Մեծ Բրիտանիայի բոլոր ռադիոկայանները պատրաստ են պահում այն հույսով, որ դրա կարիքը չի լինի, պատահաբար ակտիվացվել է», – ասել է Մուրը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր