Չորեքշաբթի , 9 Սեպտեմբերի 2026

Կիևը հրաժարվել է ռուսներից վերցնել իր զոհված զինծառայողների դիերը

Կիևը հրաժարվել է ռուսներից վերցնել իր զոհված զինծառայողների դիերը

Mon, 06 Jul 2026 13:30:05 +0400


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինան մերժել է Ռուսաստանի կողմից առաջարկված մարդասիրական գործողությունը՝ Կոստյանտինովկայում զոհված ուկրաինացի զինծառայողների մարմինները հանձնելու վերաբերյալ:

ՌԴ ՊՆ-ն առաջարկել էր հուլիսի 6-ին մի քանի ժամով ժամանակավոր հրադադար հաստատել՝ զոհված զինվորների մարմինները ուկրաինական կողմին փոխանցելու համար։

Գերատեսչությունն ընդգծել է, որ գործողությունը զուտ մարդասիրական է և նպատակ ունի ապահովել, որ զոհվածների հարազատները կարողանան իրենց հարազատներին արժանապատիվ հուղարկավորություն կազմակերպել։

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ նախաձեռնության մասին հայտարարությունից հետո ավելի քան 20 արտասահմանյան լրատվամիջոցներ ցանկություն են հայտնել գալ Կոստյանտինովկա և մասնակցել միջոցառմանը։

Սակայն, կիրակի՝ հուլիսի 5-ին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կիևը մերժել է առաջարկը։

«Իր անվտանգության ծառայությունների հետ քննարկումների ընթացքում ուկրաինական կողմը մերժել է առաջարկը», – հաղորդել է նախարարությունը։

Նախարարությունը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները «ոչինչ չեն արել» զոհված զինվորների մարմինները վերադարձնելու համար՝ այս վերաբերմունքը անվանելով անտարբերության դրսևորում սեփական քաղաքացիների նկատմամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նոր պատժամիջոցներ՝ ՌԴ-ն լքածների համար․ Պուտինի նոր հրամանագիրը

Նոր պատժամիջոցներ՝ ՌԴ-ն լքածների համար․ Պուտինի նոր հրամանագիրը Tue, 08 Sep 2026 11:00:56 +0400 Ռուսաստանի …