Չորեքշաբթի , 21 Հոկտեմբերի 2026

Արդյո՞ք ԳՇ պետը հուզվում է, երբ իր ներկայությամբ հիշեցնում են, որ Արցախն Ադրբեջան է

Արդյո՞ք ԳՇ պետը հուզվում է, երբ իր ներկայությամբ հիշեցնում են, որ Արցախն Ադրբեջան է

Wed, 10 Jun 2026 09:06:29 +0400


ԶՈւ ԳՇ պետն ԱԺ-ում հայտարարեց, որ մայիսի 28-ի զորահանդեսի ժամանակ հուզվել է: Հետաքրքիր է՝ Արցախի ադրբեջանացման, իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է, թե՞ համարել է, որ Հայաստանն ազատվել է «թոքից»:

ԳՇ պետը հուզվե՞լ է իր և իր իշխանության՝ 44-օրյա պատերազմի և 2023-ի սեպտեմբերյան հարձակման հետևանքով, որպես ավար, Ադրբեջանին հանձնված ռազմական տեխնիկայի և սպառազինության համար:

Արդյո՞ք հուզվում է Ասրյանը, երբ իր քաղաքական ղեկավարը իր հայտարարություններով թիրախավորում է իր ենթակա անձնակազմին, անարգում մեր նահատակների հիշատակը, քաշքշում նրանց ծնողներին:

Աչքերը լցնո՞ւմ է արդյոք Ասրյանը, երբ Փաշինյանը լկտի բառապաշար է օգտագործում իր հայրենակիցների նկատմամբ:

Արդյո՞ք ԳՇ պետը հուզվում է, երբ իր ներկայությամբ հիշեցնում են, որ Արցախն Ադրբեջան է, իսկ իր ծառայությունը Արցախին ոչ թե հայրենիքի պաշտպանություն է, այլ այլ երկրի շահերին ծառայություն:

Հարցադրումները շատ են, իսկ պատասխանները՝ կանխատեսելի:

Տիգրան Աբրահամյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Որքա՞ն գումարի ապրանք է այս տարի Հայաստանից արտահանվել Ադրբեջան

Որքա՞ն գումարի ապրանք է այս տարի Հայաստանից արտահանվել Ադրբեջան Mon, 19 Oct 2026 11:22:56 +0400 …