Կիրակի , 29 Նոյեմբերի 2026

ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Ավետիսյանի ներկայությունը թիվ 22/13 ընտրատեղամասում խոչընդոտում է բնականոն աշխատանքին. Համլետ Մազմանյան

ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Ավետիսյանի ներկայությունը թիվ 22/13 ընտրատեղամասում խոչընդոտում է բնականոն աշխատանքին. Համլետ Մազմանյան

Sun, 29 Nov 2026 12:11:26 +0400


«Բարոյական արժեքներ» կուսակցության թեկնածու Համլետ Մազմանյանը հայտնում է․

Մեր տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Լուսինե Ավետիսյանն այս պահին գտնվում է թիվ 22/13 ընտրատեղամասում, և նրա ներկայությունն ու գործողությունները, մեր գնահատմամբ, խոչընդոտում են ընտրատեղամասի բնականոն աշխատանքին։

Պահանջում ենք իրավասու մարմիններից անհապաղ արձագանքել, ստուգել ստեղծված իրավիճակի օրինականությունը և ապահովել ընտրական գործընթացի բնականոն ընթացքը։

Ընտրատեղամասը պետք է գործի օրենքի շրջանակներում՝ առանց որևէ միջամտության կամ ճնշման։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Լուսինե Բեկչյանն ազատվել է պաշտոնից

Լուսինե Բեկչյանն ազատվել է պաշտոնից Tue, 17 Nov 2026 00:19:41 +0400 Ազգային ժողովի նախագահ Ռուբեն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով