«Հրապարակ»․ Ո՞ր երկրի հասարակությունը ձայն կտա մի ուժի, որը չի կատարել իր նախընտրական ծրագրի ոչ մի կետը

«Հրապարակ»․ Ո՞ր երկրի հասարակությունը ձայն կտա մի ուժի, որը չի կատարել իր նախընտրական ծրագրի ոչ մի կետը

Sat, 02 May 2026 10:15:45 +0400


«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Գագիկ Համբարյանն է:

– Թեպետ դեռեւս պաշտոնապես նախընտրական քարոզարշավի մեկնարկը չի տրվել, սակայն վաղուց գրեթե բոլոր հիմնական խաղացողները քարոզարշավի մեկնարկը տվել են: Քաղաքական ուժերն այցելում են տարբեր մարզեր, գյուղեր ու համայնքներ, մի մասն այլ ձեւաչափերով է հանդիպումներ ունենում, ներկայացնում են քաղաքական ծրագրերը, շտաբներ են բացել, պաստառներ են փակցրել բոլոր քաղաքներում, քաղաքական գովազդ են տեղադրել եւ այլն: Հետեւո՞ւմ եք այս պրոցեսներին, ո՞ր ուժերի քարոզարշավն այս փուլում կառանձնացնեք, Գյումրիում ո՞վ է ավելի ակտիվ:

– Որոշ քաղաքական թիմեր ակտիվություն են ցուցաբերում վաղուց. նույն ՔՊ-ն, «Ուժեղ Հայաստան»-ը: Համեմատության մեջ ավելի պասիվ է Գագիկ Ծառուկյանը, իսկ Քոչարյանը միջին դիրքերում է, այս առումով: Ամեն դեպքում, վերջնական պատկերն ակնառու կդառնա մայիսի 8-ից հետո, երբ բոլորը կակտիվանան եւ ավելի հստակ կներկայացնեն իրենց ծրագրերը, միեւնույն ժամանակ, ցավոք, մեր հանրությունն այդքան գրագետ չէ, որ ծրագրերի մեջ կատարի իր ընտրությունը: Գրագետ հասարակություններում երբեք ձայն չի ստանա այն քաղաքական ուժը, որը նախորդ ընտրություններից առաջ ծրագիր է ներկայացրել եւ արել ծրագրի լրիվ հակառակը, ինչպես ՔՊ-ի դեպքում եղավ: Օրինակ` ես չեմ պատկերացնում, որ Իտալիայում, Հունաստանում կամ Իսրայելում հասարակությունը ձայն տա մի ուժի, որը չի կատարել իր նախընտրական ծրագրի անգամ մեկ կետը: Ցավով պետք է արձանագրենք, որ մեզանում պառլամենտական մտածողությունը չկայացավ, հայ հասարակությունը ոչ թե գնում է քաղաքական ուժերի միջեւ ընտրություն կատարելու, ոչ թե ընտրությունը կատարում է նրանց ներկայացրած ծրագրերի ու գաղափարների միջեւ, այլ ուղղակի գնում է լիդերի ետեւից:

– Օրինակ` Ռոբերտ Քոչարյանին հաճախ քննադատում են, քանի որ նա կենդանի քարոզարշավներ չի կազմակերպում, հիմնականում դահլիճային հանդիպումներ է ունենում եւ փոդքասթներով է հանդես գալիս:

– Ամեն մարդ քարոզարշավի իր ձեւն ունի, այնպես չէ, որ Նիկոլի քարոզարշավները կենդանի են, իսկ իրեն փողոցում փաթաթվողներն ու քծնողներն էլ պատահական մարդիկ են։ Ոչ: Նրանք, առանց բացառության, ուղղորդված քաղաքացիներ են, այս կամ այն տեղերից բերված: Օրինակ` Գագիկ Ծառուկյանն իր քարոզարշավները հիմնականում իրականացնում է գյուղերում: Զգացվում է, որ նա գյուղը ներսից շատ լավ է ճանաչում: Քոչարյանի համար նախընտրելի են դահլիճային հանդիպումները, ՔՊ-ն փորձում է ջանքեր թափել, որպեսզի ժողովրդի ծոցից դուրս եկածի տպավորություն թողնի, բայց իզուր, նրանց գնացքն այս առումով վաղուց գնացել է: Տասնյակ թիկնապահներով քարոզարշավ անելն ու ժողովրդի ծոցից դուրս գալն անհամատեղելի բաներ են: Անկեղծ ասած, ես ոչ մեկին քարոզարշավի առումով չեմ քննադատում, ամեն մեկն ինքն է որոշում, թե քարոզարշավի որ տեսակն է իրեն հարմար, այնպես որ, թող իրենք որոշեն իրենց անելիքները, իսկ հետագան ցույց կտա, թե ով որքանով էր ճիշտ: Արման Թաթոյանը եւս բավականին հետաքրքիր հանդիպումներ է ունենում, այցելում է տարբեր բակեր, նստում է «բեսեդկաներում», պապիկների հետ է զրուցում։ Ես այդ մակարդակի քարոզարշավները ողջունում եմ: Ընտրողն այդ եղանակով ծանոթանում է թեկնածուներին:

– Իսկ արեւմտամետ ուժերը` Գուրգեն Սիմոնյան, Արամ Սարգսյան եւ այլք, նրանք ի՞նչ են անում եւ ի՞նչ շանսեր ունեն, Ձեր կարծիքով:

– Ես այդ երկուսին չէի անդրադառնա առանձին, քանի որ 19 հայտ ներկայացրած քաղաքական ուժից, լավագույն դեպքում, խորհրդարան է անցնելու 4-5-ը: Մյուսները դուրս են մնալու, ես ուրախ կլինեի, որ անգամ 6 ուժ անցներ պառլամենտ, դա կլիներ ֆանտաստիկ: Մյուսները զբաղվում են ընտրողների ձայների փոշիացմամբ, իսկ թե այդ պատվերների ետեւում ով է կանգնած, ես, անկեղծ ասած, չգիտեմ: Արամ Սարգսյանին որքան էլ որ ես բացասաբար եմ վերաբերվում, բայց նա ունի հնարավորություն՝ իր նման մտածող ուժերին իր կողմը քաշելու: Եթե նա գրագետ քարոզարշավ իրականացնի, կարող է չորս տոկոսին հասնել, սակայն մյուսների պարագայում դա գրեթե անհնար է: Որքան շատ ընդդիմադիր ուժեր մտնեն խորհրդարան, այնքան ավելի հեշտ է լինելու Նիկոլ անհողի ձեռքից իշխանություն վերցնելը: Մեր ընտրողները պետք է շատ ակտիվ մասնակցեն ընտրություններին, հատկապես` երիտասարդները: Նիկոլ անհողի թիվ մեկ թշնամին ակտիվ մասնակցությունն է: Նա Գյումրու ընտրություններում պարտվեց ակտիվ մասնակցության շնորհիվ: Վաղարշապատում եւս կպարտվեր, եթե Վաղարշապատին չկպցնեին 19 համայնքները: Ընտրողի մեջ փորձում են հոռետեսություն մտցնել, որ Նիկոլն ընտրված պրծած է, բայց չկա նման բան:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ի՞նչ է փոխվել Քոչարյանի կերպարում

Ի՞նչ է փոխվել Քոչարյանի կերպարում Wed, 13 May 2026 23:15:26 +0400 Վերջին ամիսների քաղաքական պայքարի…

14 րոպե ago

Պատրաստ են 150 միլիոն վճարել՝ «Աթլետիկոյի» հարձակվողի համար

Պատրաստ են 150 միլիոն վճարել՝ «Աթլետիկոյի» հարձակվողի համար Wed, 13 May 2026 23:00:57 +0400 Ֆրանսիական…

28 րոպե ago

Օր 6-րդ. Մարուքյանը պարեց, Փաշինյանը մերժվեց, Սամվել Կարապետյանն օգնություն խնդրեց

Օր 6-րդ. Մարուքյանը պարեց, Փաշինյանը մերժվեց, Սամվել Կարապետյանն օգնություն խնդրեց Wed, 13 May 2026 22:53:44…

36 րոպե ago

323 դպրոց և 20 մասնագիտական հաստատություն տնօրեն չունեն

323 դպրոց և 20 մասնագիտական հաստատություն տնօրեն չունեն Wed, 13 May 2026 22:45:33 +0400 Հանրակրթական…

44 րոպե ago

Մոռացաք նշան անեք, որ դուք թշնամու պատանդն եք

Մոռացաք նշան անեք, որ դուք թշնամու պատանդն եք Wed, 13 May 2026 22:38:10 +0400 Latest…

51 րոպե ago

Տեղի բնակիչներին 100 միլիոն դոլարի փոխհատուցում վկճարեն

Տեղի բնակիչներին 100 միլիոն դոլարի փոխհատուցում վկճարեն Wed, 13 May 2026 22:30:12 +0400 Ավստրալիայում դատարանը…

59 րոպե ago