Իրանի դեմ պատերազմն ավարտված է․ Սպիտակ տուն

Իրանի դեմ պատերազմն ավարտված է․ Սպիտակ տուն

Sat, 02 May 2026 12:00:24 +0400


Սպիտակ տունը պաշտոնապես տեղեկացրել է ԱՄՆ Կոնգրեսին, որ Իրանի հետ պատերազմը համարում է «ավարտված»։ Այս մասին հաղորդել է Associated Press-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը ։

Իրանի հետ հակամարտությունը շարունակելու համար Կոնգրեսի հաստատումը ստանալու վերջնաժամկետը լրացել է մայիսի 1-ին։ «Ապրիլի 7-ից ի վեր Միացյալ Նահանգների և Իրանի միջև հարվածներ չեն եղել։ Փետրվարի 28-ին սկսված ռազմական գործողություններն ավարտվել են», – նշել է Դոնալդ Թրամփը Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնին և Սենատի ժամանակավոր նախագահ Չակ Գրասլիին ուղղված նամակում։ 1973 թվականի «Պատերազմական լիազորությունների մասին» բանաձևի համաձայն՝ ԱՄՆ նախագահը կարող է ռազմական գործողություններ իրականացնել միայն 60 օր։ Դրանից հետո նա պետք է դադարեցնի ռազմական գործողությունները կամ Կոնգրեսից խնդրի 30-օրյա երկարաձգում՝ «անխուսափելի ռազմական անհրաժեշտության» դեպքում։

Ապրիլի 8-ից Իրանի և ԱՄՆ-ի միջև ուժի մեջ է մտել հրադադար։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել էր Կոնգրեսից թույլտվություն ստանալ՝ Իրանի դեմ ռազմական գործողությունները օրենքով սահմանված 60-օրյա ժամկետից հետո շարունակելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Չեխիայի վարչապետը Երևանում կբանակցի Զելենսկու հետ․ ուշագրավ մանրամասներ

Չեխիայի վարչապետը Երևանում կբանակցի Զելենսկու հետ․ ուշագրավ մանրամասներ Sat, 02 May 2026 13:26:46 +0400 Չեխիայի…

24 րոպե ago

Մենք կտրուկ կնվազեցնենք ոռոգման ջրի սակագինը գյուղացիների տնամերձ ու ոչ բիզնես նպատակով հողերի համար

Մենք կտրուկ կնվազեցնենք ոռոգման ջրի սակագինը գյուղացիների տնամերձ ու ոչ բիզնես նպատակով հողերի համար Sat,…

37 րոպե ago

Մոսկվան ու Թեհրանը կապի մեջ են

Մոսկվան ու Թեհրանը կապի մեջ են Sat, 02 May 2026 13:00:47 +0400 Ռուսաստանի և Իրանի…

50 րոպե ago

Արման Թաթոյանին և «Միասնության թևերի» թիմին Լճափում դիմավորել են աղ ու հացով ու դհոլ-զուռնայով

Արման Թաթոյանին և «Միասնության թևերի» թիմին Լճափում դիմավորել են աղ ու հացով ու դհոլ-զուռնայով Sat,…

58 րոպե ago

Ադրբեջանը կարող է լինել միայն Փաշինյանի փոքրիկ խմբակի երաշխավորը. Սամվել Կարապետյան

Ադրբեջանը կարող է լինել միայն Փաշինյանի փոքրիկ խմբակի երաշխավորը. Սամվել Կարապետյան Sat, 02 May 2026…

1 ժամ ago

Նոր փռած ասֆալտն արդեն քանդվել է

Նոր փռած ասֆալտն արդեն քանդվել է Sat, 02 May 2026 12:33:07 +0400 Բլոգեր Արթուր Չախոյանի…

1 ժամ ago