Մեծածավալ հատուկ գործողություն Թուրքիայում․ կա մոտ 200 ձերբակալված

Մեծածավալ հատուկ գործողություն Թուրքիայում․ կա մոտ 200 ձերբակալված

Sat, 02 May 2026 17:00:59 +0400


Թուրքիայում միաժամանակվա մեծածավալ հատուկ գործողություն է իրականացվել 16 նահանգներում՝ ընդդեմ կազմակերպված հանցավորության։ Այս մասին հայտնում է այդ երկրի ՆԳ նախարարությունը։ Կազմակերպված հանցախմբերին, ըստ հաղորդման, կործանիչ հարված է հասցվել։ Հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է կազմակերպված հանցավորության հետ կապ ունենալու կասկածանքով 198 անձ։ Վերջիններիս բանկային հաշիվներին ընդհանուր առմամբ փոխանցված է եղել 3,5 միլիարդ թուրքական լիրա։ Հանցախմբերը խաբեությամբ կողոպտել են քաղաքացիներին, քողարկվելով «ներդրումային խորհրդատուի» անվան ներքո։ Նաեւ՝ անօրինական եկամուտ են ստացել վախեցնելու եւ ճնշում գործադրելու միջոցով։

Բացի այդ, ձերբակալվածները կասկածվում են նաեւ թմրավաճառության, անօրինական բուքմեյքերական գործարքներ կատարելու, անօրինական ֆինանսական միջնորդի ծառայություններ մատուցելու, պաշտոնական փաստաթղթեր կեղծելու եւ այլ ծանր հանցագործություններում։ Արդեն իսկ որոշում է կայացվել ձերբակալվածներին պատկանող 24 անշարժ գույք 16 շարժական գույք եւ 1060 բանկային հաշիվ առգրավելու։ Գործողություններն ընդդեմ կազմակերպված հանցավոր խմբավորումների, շարունակվում են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ձեր հավաքական կերպարն Արսեն Թորոսյանն է

Ձեր հավաքական կերպարն Արսեն Թորոսյանն է Thu, 07 May 2026 12:07:49 +0400 Ազգային ժողովում ընդդիմադիր…

12 րոպե ago

Իմ հայ բարեկամ, ուզում եմ քեզ հասկանալ․ դու մեծամասնություն ես, իսկ ես փոքրամասնական եմ

Իմ հայ բարեկամ, ուզում եմ քեզ հասկանալ․ դու մեծամասնություն ես, իսկ ես փոքրամասնական եմ Thu,…

12 րոպե ago

Զանգել է Ալիևին

Զանգել է Ալիևին Thu, 07 May 2026 12:00:43 +0400 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է…

19 րոպե ago

Ինչ ասաց Մինասյանը Լատվիայի նախագահի ներկայությամբ

Ինչ ասաց Մինասյանը Լատվիայի նախագահի ներկայությամբ Thu, 07 May 2026 11:57:21 +0400 Ազգային ժողովում ընդդիմադիր…

22 րոպե ago

#Ուղիղ․ «Լուսավոր Հայաստանը» հանդես է գալիս ասուլիսով

#Ուղիղ․ «Լուսավոր Հայաստանը» հանդես է գալիս ասուլիսով Thu, 07 May 2026 11:49:15 +0400 Latest news…

30 րոպե ago

Հենց սրա մասին մտածեք

Հենց սրա մասին մտածեք Thu, 07 May 2026 11:47:14 +0400 Ազգային ժողովում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության…

32 րոպե ago