Եթե Ադրբեջանին մոտ լինելը լավ է, թող կառավարությունը գնա Ադրբեջան

Եթե Ադրբեջանին մոտ լինելը լավ է, թող կառավարությունը գնա Ադրբեջան

Sat, 02 May 2026 16:45:34 +0400


Այսօր Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությանը։ Խորհրդանշական է,- ասում է։ Կարևոր է,- ասում է։ Եկեղեցի՝ սահմանից ընդամենը 30-40 մետր հեռավորության վրա։ Մոտիկություն, որը նախկինում վտանգ էր կոչվում, հիմա՝ ձեռքբերում։ «Խաղաղությունը» այնքան մոտ է, որ արդեն վախեցնում է մարդկանց։

Տողատակն էլ առանձնապես չի թաքցվում․ տեսա՞ք՝ ինչ լավ է ստացվել։ Տարածք տվեցինք, սահմանը մոտեցրինք, ու հիմա արդեն խաղաղ ենք։ Խաղաղ՝ այնքան, որքան կարելի է լինել, երբ «խաղաղությունը» չափվում է մետրերով։

Սա նույն «կուժ, քեզ ասեմ, կուլա՛, դու լսիր» մոտեցումն է՝ ուղղված այն գյուղերին, որոնք դեռ հերթի մեջ են։ Կարմիր գծի վրա կանգնած, լուռ սպասում են՝ իրենց հերթը երբ է գալու։ Եվ կարծես նրանց ասում են․ դուք էլ հանգիստ դուրս եկեք ձեր տներից, հանձնեք այն, ինչ դեռ ձերն է կոչվում, ու կարժանանաք նույն «լավ բախտին», ինչ Կիրանցը։

Միայն թե այդ լավ բախտը չի երևում։ Այն ինչ երևում է՝ դատարկվող տներ են, կիսատ խոսքեր, կուլ տված վախ, ու աչքեր, որոնք արդեն ոչինչ չեն հարցնում։ Սառած աչքերով մարդիկ նայում են մի տեսարանի, որն այնքան անհեթեթ է, որ ողբերգություն ասածը մեղմ է թվում։
Եկեղեցու օծում է։ Պետք է լույս լիներ, հավատ, հույս։

Բայց դեմքերը՝ թե՛ հավատացյալների, թե՛ հոգևորականների, սառն են անտարբեր։ Կարծես գիտեն սցենարի վերջաբանը։ Փաշինյանը փորձում է ոգևորել։ Խոսում է։ Բացատրում։ Գրեթե համոզում։ Բայց ինչպե՞ս համոզել մարդուն, որ 30-40 մետրով մոտեցած վտանգը անվտանգություն է։

Էլ ի՞նչ անի Փաշինյանը , որ մարդիկ ցնծան։ Ավելի՞ մոտեցնի սահմանը։ Թողնի, որ սահմանը դառնա պատուհանի տա՞կ։ Գուցե այդ ժամանակ ուրախանա՞ն։ Ախր ինչու՞ չեն հասկանում, որ ինչքան Ադրբեջանին մոտենում, այնքան անվտանգ ենք դառնում։

Կիրանցիք «անշնորհակալ» են դուրս եկել, առավել ևս հոգևորականները, թե չէ կփաթաթվեն Փաշինյանի վզով ու կասեն՝ «Օ՜, մեծարգո, կրճատիր 30- 40 մետրը և դարձրու կես մետր։ Մեզ ավելի մոտեցրու Ադրբեջանին, թող վտանգը դառնա առօրյա, որ վերջապես սովորենք ապրել դրա հետ»։

Երբ փորձում ես հասկանալ՝ էլ ինչ քայլ է մնացել, որ այս ամենը մարդիկ ընդունեն ոչ թե լուռ, այլ ուրախությամբ, մի միտք է առաջ գալիս՝ գրեթե տրամաբանական իր անհեթեթությամբ․ միգուցե կառավարությունը տեղափոխվի հենց այնտեղ։ Եկեղեցու կողքը։ Սահմանի մոտ։ Եթե Ադրբեջանին մոտ լինելը լավ է՝ թող կառավարությունը գնա Ադրբեջան։ Որ անվտանգությունը, խաղաղությունը, և իրականությունը՝ բոլորի համար հավասար լինի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ճաղավանդակները, ելքերը, վառարանը․ ի՞նչ նոր հանգամանքներ են փորձում պարզել Ազատ գյուղի գործով

Ճաղավանդակները, ելքերը, վառարանը․ ի՞նչ նոր հանգամանքներ են փորձում պարզել Ազատ գյուղի գործով Fri, 13 Nov…

7 րոպե ago

Մոսկվայում պայթեցվել է Ուկրաինայի նախկին վարչապետի քարտուղարի մեքենան

Մոսկվայում պայթեցվել է Ուկրաինայի նախկին վարչապետի քարտուղարի մեքենան Fri, 13 Nov 2026 17:00:22 +0400 Նոյեմբերի…

18 րոպե ago

Ինչպե՞ս է արձագանքել Հայաստանը Դուբլինի գագաթնաժողովում ՌԴ-ի դեմ ընդունված «խարտիային»

Ինչպե՞ս է արձագանքել Հայաստանը Դուբլինի գագաթնաժողովում ՌԴ-ի դեմ ընդունված «խարտիային» Fri, 13 Nov 2026 16:34:01…

44 րոպե ago

Եվրոպացիներն իրենց սեփական բանակն են ուզում․ հարցում

Եվրոպացիներն իրենց սեփական բանակն են ուզում․ հարցում Fri, 13 Nov 2026 16:30:15 +0400 GLOBSEC անվտանգության…

48 րոպե ago

Էրիկ Կակոյանի եղբոր հուզիչ գրառումը

Էրիկ Կակոյանի եղբոր հուզիչ գրառումը Fri, 13 Nov 2026 16:23:26 +0400 Բաղրամյան պողոտայում դանակահարված 29-ամյա…

55 րոպե ago

Պատերազմում ընդունված է թշնամուն քաշել իր կողմը

Պատերազմում ընդունված է թշնամուն քաշել իր կողմը Fri, 13 Nov 2026 16:15:20 +0400 Անկեղծ ասած,…

1 ժամ ago