Ճաղավանդակները, ելքերը, վառարանը․ ի՞նչ նոր հանգամանքներ են փորձում պարզել Ազատ գյուղի գործով

Ճաղավանդակները, ելքերը, վառարանը․ ի՞նչ նոր հանգամանքներ են փորձում պարզել Ազատ գյուղի գործով

Fri, 13 Nov 2026 17:11:07 +0400


Ազատ գյուղի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական քննության ընթացքում տուժող կողմը փորձում է հասնել ողբերգության հանգամանքների առավել ամբողջական ուսումնասիրության։ Պաշտպանական կողմի ներկայացուցիչը դատարանին առաջարկել է կազմակերպել դեպքի վայրի զննություն և անցկացնել քննչական փորձարարություն՝ գործով անցնող մի շարք անձանց մասնակցությամբ։

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վարդան Հարությունյանի նախագահությամբ կայացած հերթական նիստի ընթացքում, տուժողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը ներկայացրել է համապատասխան միջնորդությունը՝ ընդգծելով, որ առաջարկվող գործողությունները կարող են էական նշանակություն ունենալ գործի համար։

Փաստաբանի խոսքով՝ մինչդատական վարույթի ընթացքում քննիչը երկու անգամ որոշում է կայացրել քննչական փորձարարություն անցկացնելու մասին, սակայն դրան չեն մասնակցել գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանը, տուժող Լևոն Խառատյանը և մեկ այլ գործով դատապարտված Ռադիկ Մարտիրոսյանը։ Մինչդեռ, ըստ Նորիկյանի, գործի նյութերում առկա ապացույցներով՝ նշված անձինք անմիջական առնչություն են ունեցել ինչպես հրդեհի բռնկման, այնպես էլ այն մարելու ուղղությամբ իրականացված գործողությունների հետ։

Տուժող կողմը ցանկանում է պարզել, թե կացարանի հատակագծի, սենյակների չափերի, դռների, պատուհանների և ելքերի տեղադրության պայմաններում զինծառայողներն ինչ հնարավորություններ են ունեցել հրդեհը նկատելուց հետո դուրս գալու համար։ Առանձին ուշադրություն է առաջարկվում դարձնել նաև մուտքի դռան և պատուհանների ճաղավանդակներին՝ պարզելու, թե դրանք որքանով են սահմանափակել կացարանից տարհանվելու հնարավորությունը։

Նորիկյանի ներկայացմամբ՝ փորձարարության միջոցով հնարավոր կլինի վերականգնել դեպքի տարբեր փուլերը, պարզել մասնակիցների գործողությունների հաջորդականությունը և գնահատել, թե ինչ պայմաններում է զարգացել ողբերգությունը։

«Տուժող կողմը գտնում ու պնդում է, որ միջնորդության բավարարման դեպքում փորձարարությունը պետք է իրականացվի գործի նյութերով հաստատված պայմանների առավելագույնս վերարտադրմամբ՝ բացառելով մարդկանց կյանքի և առողջության համար ենթադրաբար վտանգավոր գործողությունները։ Նման պայմաններում հնարավոր կլինի պարզել՝ արդյոք հնարավոր է վառարանը վառելու արդյունքում նման ծավալի հրդեհ ստանալ ու նման ողբերգության պատճառ դառնալ»,- նշել է փաստաբանը։

Դատարանը տվյալ միջնորդության քննարկումը հետաձգել է։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 19-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մոսկվայում պայթեցվել է Ուկրաինայի նախկին վարչապետի քարտուղարի մեքենան

Մոսկվայում պայթեցվել է Ուկրաինայի նախկին վարչապետի քարտուղարի մեքենան Fri, 13 Nov 2026 17:00:22 +0400 Նոյեմբերի…

18 րոպե ago

Ինչպե՞ս է արձագանքել Հայաստանը Դուբլինի գագաթնաժողովում ՌԴ-ի դեմ ընդունված «խարտիային»

Ինչպե՞ս է արձագանքել Հայաստանը Դուբլինի գագաթնաժողովում ՌԴ-ի դեմ ընդունված «խարտիային» Fri, 13 Nov 2026 16:34:01…

44 րոպե ago

Եվրոպացիներն իրենց սեփական բանակն են ուզում․ հարցում

Եվրոպացիներն իրենց սեփական բանակն են ուզում․ հարցում Fri, 13 Nov 2026 16:30:15 +0400 GLOBSEC անվտանգության…

48 րոպե ago

Էրիկ Կակոյանի եղբոր հուզիչ գրառումը

Էրիկ Կակոյանի եղբոր հուզիչ գրառումը Fri, 13 Nov 2026 16:23:26 +0400 Բաղրամյան պողոտայում դանակահարված 29-ամյա…

55 րոպե ago

Պատերազմում ընդունված է թշնամուն քաշել իր կողմը

Պատերազմում ընդունված է թշնամուն քաշել իր կողմը Fri, 13 Nov 2026 16:15:20 +0400 Անկեղծ ասած,…

1 ժամ ago

Բաքուն չի միացել Դուբլինի գագաթնաժողովի 3 փաստաթղթի

Բաքուն չի միացել Դուբլինի գագաթնաժողովի 3 փաստաթղթի Fri, 13 Nov 2026 16:00:12 +0400 Ադրբեջանը չի…

1 ժամ ago