Մոսկվայում պայթեցվել է Ուկրաինայի նախկին վարչապետի քարտուղարի մեքենան
Fri, 13 Nov 2026 17:00:22 +0400
Նոյեմբերի 13-ի առավոտյան Մոսկվայում մեքենա է պայթել։
Վարորդը վիրավորվել է և ծանր վիճակում հոսպիտալացվել։
Telegram ալիքների տվյալներով՝ Չերտանովոյում պայթած մեքենան պատկանել է լրագրող, միջազգայնագետ Սերգեյ Զավորոտնիին, ով աշխատել է Ուկրաինայի պետական պաշտոններում։
Մինչև 2004 թվականը նա աշխատել է Ռուսաստանի Պետդումայում, իսկ ավելի ուշ՝ եղել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի մամուլի քարտուղարը։