Արսեն Հովհաննիսյանը հրաժարական է տվել
Sat, 02 May 2026 21:40:00 +0400
Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Հովհաննիսյանը հրաժարական է տվել։ Այս մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։
Հայ մասնագետը Գյումրին ներկայացնող թիմի մարզչական ղեկը կրկին ստանձնել էր նախորդ տարվա ամռանը։ Նա «Շիրակի» գլխավոր մարզչի պաշտոնում վերանշանակվել էր 2025 թվականի հունիսին։
Հավելենք, որ մինչև գլխավոր թիմ վերադառնալը, Հովհաննիսյանն աշխատում էր ակումբի կառույցում։ Նախքան գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելը նա համակարգում էր մանկապատանեկան ֆուտբոլը՝ զբաղեցնելով «Շիրակի» ակադեմիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը: