Երկուշաբթի , 21 Սեպտեմբերի 2026

Արսեն Հովհաննիսյանը հրաժարական է տվել

Արսեն Հովհաննիսյանը հրաժարական է տվել

Sat, 02 May 2026 21:40:00 +0400


Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Հովհաննիսյանը հրաժարական է տվել։ Այս մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։

Հայ մասնագետը Գյումրին ներկայացնող թիմի մարզչական ղեկը կրկին ստանձնել էր նախորդ տարվա ամռանը։ Նա «Շիրակի» գլխավոր մարզչի պաշտոնում վերանշանակվել էր 2025 թվականի հունիսին։

Հավելենք, որ մինչև գլխավոր թիմ վերադառնալը, Հովհաննիսյանն աշխատում էր ակումբի կառույցում։ Նախքան գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելը նա համակարգում էր մանկապատանեկան ֆուտբոլը՝ զբաղեցնելով «Շիրակի» ակադեմիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբ Wed, 16 …