Ուրբաթ , 9 Հոկտեմբերի 2026

Պետական պարգևների են արժանացել

Պետական պարգևների են արժանացել

Fri, 09 Oct 2026 18:20:00 +0400


Դատախազությունը տեղեկացրել էր, որ Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի միջնորդությունը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով` պետական պարգևների և դասային աստիճանի են արժանացել ՀՀ գլխավոր դատախազության երեք ներկայացուցիչներ։

Մասնավորապես,

  • ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Գագիկի Փանոսյանին շնորհվել էր արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։
  • ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Կորյուն Վարդանի Սերոբյանը պարգևատրվել էր Մխիթար Գոշի մեդալով:
  • ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Ծովակ Արայիկի Մնացականյանը պարգևատրվել էր Մխիթար Գոշի մեդալով։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծառայողական գործուղման պատճառով Ծովակ Մնացականյանը չէր մասնակցել պետական պարգևի հանձնման՝ Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցած արարողությանը, այսօր՝ Դատախազության կոլեգիայի նիստի ընթացքում, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նրան է հանձնել Մխիթար Գոշի մեդալը։

Գլխավոր դատախազը շնորհավորել է պարգևատրվածներին, ընդգծել է նրանց աշխատանքի կարևորությունը և նշել, որ պետական պարգևներն ու շնորհված դասային աստիճանը մասնագիտական գործունեության, պատասխանատվության և ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման գնահատականն են:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել

Փաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել Thu, 08 Oct 2026 15:01:09 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով