Կիրակի , 11 Հոկտեմբերի 2026

Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում․ ո՞վ է

Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում․ ո՞վ է

Fri, 09 Oct 2026 18:30:41 +0400


Սպորտային մարմնամարզության ԱՄՆ կանանց հավաքականի նախկին մարզիչ և ԽՍՀՄ հավաքականի անդամ Արթուր Հակոբյանը ցմահ զրկվել է ամերիկյան օլիմպիական և պարալիմպիկ սպորտի համակարգում գործելու իրավունքից՝ բռնության և սեռական ոտնձգությունների պատճառով։ Այս մասին հայտնում է Անվտանգ սպորտի ամերիկյան կենտրոնը (SafeSport)։

Որոշումն ընդունվել է հոկտեմբերի 7-ին։ Կազմակերպության կարգապահական բազայում որպես պատժամիջոցի հիմք նշված են ֆիզիկական և էմոցիոնալ բռնությունը, սեռական ոտնձգությունները և սեռական բնույթի խախտումները։ Հակոբյանը ներառվել է նաև USA Gymnastics-ի կայքում հրապարակված կազմակերպությանն անդամակցելու իրավունքից զրկված անձանց ցուցակում։

The Washington Post-ի հետաքննության մեջ, որը հրապարակվել էր 2024 թվականի հուլիսին, տասը նախկին մարմնամարզուհիներ հայտարարել էին, որ Հակոբյանը ֆիզիկական բռնություն է կիրառել իրենց կամ այլ սաների նկատմամբ, երբ նրանք երեխա են եղել։ Ինը պատմել են, որ մարզիչը զայրույթի պահին պատանի մարզուհիներին գետնին է շպրտել, երբեմն այնպիսի ուժով, որ կապտուկներ են մնացել։

Նշենք, որ Հակոբյանը հանդես է եկել ԽՍՀՄ հավաքականի կազմում և աշխարհի եռակի չեմպիոն է՝ 1979 և 1981 թվականներին թիմային առաջնությունում, ինչպես նաև 1983 թվականին՝ հենացատկում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հաջորդ տարի կվերադառնա ազգային հավաքական

Հաջորդ տարի կվերադառնա ազգային հավաքական Tue, 06 Oct 2026 00:30:46 +0400 Քրիշտիանու Ռոնալդուն հնարավոր է …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով