Կիրակի , 12 Հուլիսի 2026

Միավորելու ենք հողերը՝ և՛ աշխատավարձ կստանաք, և՛ շահաբաժին․ Դավիթ Անանյանը Լճափում ներկայացրել է «Միասնության թևերի» առաջարկը

Միավորելու ենք հողերը՝ և՛ աշխատավարձ կստանաք, և՛ շահաբաժին․ Դավիթ Անանյանը Լճափում ներկայացրել է «Միասնության թևերի» առաջարկը

Sat, 02 May 2026 16:16:23 +0400


Գեղարքունիքի մարզի Լիճափ գյուղում «Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Անանյանը խոսել է փոքր հողակտորների արդյունավետ օգտագործման մասին՝ ընդգծելով, որ առանձին-առանձին դրանք շահագործելը դժվար է դարձնում կայուն եկամուտ ստանալը։ Նրա խոսքով՝ գյուղատնտեսության զարգացման կարևոր ուղղություններից մեկը հողերի կոնսոլիդացիան է, որն իրականացնելու է «Միասնության թևերը»։

Առաջարկի էությունը հետևյալն է․ գյուղացիները միավորվում են և իրենց հողերը ներդնում մեկ ընդհանուր տնտեսական միավորի մեջ՝ դառնալով այդ կառույցի բաժնետերեր։ Եթե մեկը ունի մեկ հեկտար, մյուսը՝ կես, երրորդը՝ մեկուկես, ապա միավորվելով կարելի է ստանալ արդեն զգալի՝ օրինակ 50–60 հեկտար միասնական հողատարածք։

Այս մոդելով հողը մնում է յուրաքանչյուրի սեփականությունը, պարզապես այն տրվում է ընդհանուր կառավարման, և սեփականատերը դառնում է բաժնետեր։ Արդյունքում մարդիկ ոչ միայն աշխատում են այդ տնտեսությունում և ստանում աշխատավարձ, այլ նաև տարվա վերջում ունենում են շահաբաժին՝ ընդհանուր արտադրությունից ստացված եկամուտից։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Այդքան տարի է անցել` նո՞ր իմացան, որ այդ շենքը Բրյուսովի ձեռքից առել են

«Հրապարակ». Այդքան տարի է անցել` նո՞ր իմացան, որ այդ շենքը Բրյուսովի ձեռքից առել են Thu, …