Մանրամասներ՝ Պուտին-Ուիտկոֆ պետերբուրգյան ջերմ հանդիպումից
Wed, 21 Oct 2026 15:30:19 +0400

Սանկտ Պետերբուրգում՝ ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է քննարկել Դոնալդ Թրամփի հետ Չինաստանում անձնական բանակցությունների հնարավորությունը։
«Այս և այլ թեմաներ, անշուշտ, կարող են լինել մեր այսօրվա մտեքերի փոխանակման կիզակետը, այդ թվում՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում հնարավոր հանդիպումը։ Այստեղ կան նաև որոշ նկատառումներ, որոնք ես կցանկանայի կիսվել ձեզ հետ», – ասել է Պուտինը՝ դիմելով ամերիկացի դեսպանին։
Ուիտկոֆն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստան է բերել փաստաթղթերի փաթեթ, որոնք ուրվագծում են Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման ամերիկյան մոտեցումները։ Ինչպես ընդգծել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նախագահ Պուտինը մանրակրկիտ կուսումնասիրի և կգնահատի Սպիտակ տան հատուկ դեսպանորդի կողմից ներկայացված բոլոր նախաձեռնությունները։ Ռուսական կողմից Կոնստանտինյան պալատում խորհրդակցություններին մասնակցում է նաև Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար, նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։
Բանակցությունների ընթացքում հայտարարվել է Ռուսաստանում բանտարկված ԱՄՆ քաղաքացի Սթիվեն Հաբարդին ազատ արձակելու՝ Մոսկվայի որոշման մասին։ Կրեմլի խոսնակը բացատրել է, որ Հաբարդի ազատ արձակման հարցը բազմիցս բարձրացվել է ամերիկյան կողմից, և Ռուսաստանի առաջնորդը ազատ արձակելու վճիռն ընդունել է բացառապես մարդասիրական պատճառներով։
Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի առաջնորդին այս քայլի համար։ «Դուք այնքան շատ եք խոսում այն մասին, թե ինչպես է իմ նախագահը, նախագահ Թրամփը, հումանիստ։ Դուք նույնպես հումանիստ եք, պարոն, և ես գովաբանում եմ ձեզ դրա համար։ Ես իմ հարգանքն եմ հայտնում ձեզ և կրկին շնորհակալություն եմ հայտնում», – ընդգծել է Ուիտկոֆը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր