Ուրբաթ , 16 Հոկտեմբերի 2026

Պուտին-Թրամփ նոր հանդիպում կարող է լինել

Պուտին-Թրամփ նոր հանդիպում կարող է լինել

Wed, 23 Sep 2026 18:30:45 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարծում է, որ լիովին հնարավոր է, որպեսզի առաջիկայում տեղի ունենա իր եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նոր հանդիպումը։ Ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա «Մեծ Քսանյակի» խմբի՝ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքամերձ շրջանում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում։ Հարցին, թե արդյոք հնարավոր է, որ լինի եռակողմ հանդիպում այդ գագաթնաժողովի ընթացքում, որին բացի իրենից եւ Պուտինից, մասնակցի նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, նախագահ Թրամփն ասել է․ «Դե, չգիտեմ։ Կարծում եմ, որ Պուտինի հետ հանդիպում կլինի։ Դե հանդիպեցինք չէ, մենք Ալյասկայում։ Կարծում եմ, որ պատրաստ կլինի եւս մեկ հանդիպման։ Սակայն վստահ չեմ, որ դա Մայամիում կարող է լինել»։ Նա նաեւ ասել է, որ հավատում է, որ Պուտինը ցանկանում է կարգավորել Ուկրաինայի հետ ՌԴ ունեցած հակամարտությունը։ «Նա

կուզենար, որ պատերազմն ավարտված տեսներ։Եթե ավելի անկեղծ, ապա կարծում եմ, որ երկուսն էլ՝ եւ Պուտինը, եւ Զելենսկին, կուզենային պատերազմն ավարտված տեսնել»։ Հիշեցնենք, որ վերոնշյալ գագաթնաժողովը կայանալու է Դորալով՝ դեկտեմբերի 14-15-ին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պետք չէ վախեցնել մարդկանց

Պետք չէ վախեցնել մարդկանց Thu, 15 Oct 2026 18:15:06 +0400 Ադրբեջանում տեղի ունեցող բողոքի ցույցերի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով