Չորեքշաբթի , 14 Հոկտեմբերի 2026

Ինչի մասին են խոսել Զելենսկին եւ ֆոն դեր Լայենը

Ինչի մասին են խոսել Զելենսկին եւ ֆոն դեր Լայենը

Wed, 23 Sep 2026 18:30:00 +0400


ՄԱԿ 81-րդ Գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Հանդիպումն անցել է բավականին լարված։ Եվրահանձնաժողովի նախագահը պահանջել է Ուկրաինայի նախագահից՝ առաջընթաց ունենալ ստվերային տնտեսության դեմ պայքարում, ավելացնել հարկային մուտքերն ու օրենադրությունը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին՝ նախքան հավելյալ ֆինանսական օգնության խնդրելը։

Ուկրաինայի նախագահն էլ իր հերթին անհանգստություն է հայտնել, որ Ռուսաստանի դեմ պայքարում՝ իր երկրին չեն բավականացնում ՀՕՊ համակարգերը։ Bloomberg-ն արձանագրել է, որ Ռուս-Ուկրաինական պատերազմի մեկնարկից տարիներ անց՝ Կիեւի եւ նրա առանցքային դաշնակիցների միջեւ ավելի են խորանում ու նկատելի դառնում տարաձայնությունները։ Ուկրաինան հիասթափված է, որ եվրոպական երկրները չեն ցանկանում մատակարարել իր համար անհրաժեշտ զինատեսակները։Դաշնակիցներն էլ դժգոհ են, որ Ուկրաինայի պահանջներն անընդհատ աճում են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Ռուսական երկաթուղիներ»-ը Հայաստանի մասին կարևոր հայտարարություն է արել

«Ռուսական երկաթուղիներ»-ը Հայաստանի մասին կարևոր հայտարարություն է արել Wed, 14 Oct 2026 18:00:24 +0400 «Ռուսական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով