Արժե ուշադրության արժանացնել այս դետալը
Sun, 30 Aug 2026 22:39:58 +0400

Սպասվող Փաշինյան–Պուտին հանդիպմանը ես անդրադարձել եմ։ Այստեղ դիտարկեմ մի էական դրվագ, որն ըստ իս ավելորդ չէ։
Հիշեցնեմ, որ հանդիպումն ազդարարել է ՌԴ նախագահի օգնական Ուշակովը, որը ՌԴ արտաքին քաղաքականության մեջ ունի առանցքային դեր։
Ուշակովը Բիշքեկում կայանալիք հանդիպման մասին ազդարարել է օգոստոսի 28–ին։ Ամսաթիվն այստեղ կարծում եմ կարեւոր է այն համատեքստում, որ դրանից երկու օր առաջ տեղի էր ունեցել ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ռետկլիֆի այցը Մոսկվա, այն էլ ռազմատրանսպորտային օդանավով։ Դա օգոստոսի 26–ին էր։ Ռետկլիֆը Մոսկվա է այցելել հնգամյա ընդմիջումից հետո, ինչը նշանակում է, որ այցը եղել է հույժ էական։
Ես իհարկե չեմ պնդի, թե անմիջական կապ կա այդ այցի՝ եւ Բիշքեկում Փաշինյանի հետ հանդիպելու Պուտինի որոշման միջեւ։ Բայց, ժամանակագրությունը կարծում եմ արժանի է ուշադրության։
Ավելորդ չեմ համարում հիշեցնել նաեւ, որ Ռետկլիֆի այցին զուգահեռ՝ նույնպես հնգամյա ընդմիջումից հետո, օգոստոսի 24–28–ը Մոսկվա էր այցելել Սուրբ Աթոռի դե ֆակտո արտգործնախարար, արքեպիսկոպոս Գալագերը, որն ի դեպ, իր այցի ընթացքում հանդիպել է նաեւ Ուշակովին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր