Հինգշաբթի , 1 Հոկտեմբերի 2026

Ամենաշատ զինծառայող ունեցող երկրները

Ամենաշատ զինծառայող ունեցող երկրները

Thu, 01 Oct 2026 13:30:13 +0400


«Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը» (IISS) հրապարակել է ամենաշատ զինծառայողներ ունեցող երկրների վարկանիշային աղյուսակը։

Վարկանիշը կազմվել է բացառապես ակտիվ զինվորական անձնակազմի թվաքանակի հիման վրա, պահեստազորային ուժերը և անձնակազմի այլ կատեգորիաներն այս ցուցանիշների մեջ ներառված չեն։

Վարկանիշի համաձայն՝ Թուրքիայի ակտիվ զինվորական անձնակազմի թիվը կազմում է 355.000, գրում է Ermennihaber-ը։

Ըստ այդ ցուցանիշի՝ Թուրքիան 35 երկրների ցանկում զբաղեցնում է 13-րդ տեղը։ Թուրքիայից առաջ Բրազիլիան և Եգիպտոսն են, իսկ անմիջապես հետո հաջորդում են Մեքսիկան և Սաուդյան Արաբիան։

Առաջատար տասնյակը գլխավորում է Չինաստանը, եզրափակում՝ Վիետնամը։

Ամենաշատ ակտիվ զինվորական անձնակազմ ունեցող երկրների վարկանիշային ցանկը՝ ստորև.

1. Չինաստան – 2 մլն 35 հազար

2. Հնդկաստան – 1 մլն 500 հազար

3. ԱՄՆ – 1 մլն 340 հազար

4. Հյուսիսային Կորեա – 1 մլն 280 հազար

5. Ռուսաստան – 1 մլն 260 հազար

6. Ուկրաինա – 677 հազար

7. Պակիստան – 660 հազար

8. Իրան – 610 հազար

9. Հարավային Կորեա – 450 հազար

10. Վիետնամ – 450 հազար

11. Եգիպտոս – 438 հազար

12. Բրազիլիա – 374 հազար

13. Թուրքիա – 355 հազար

14. Մեքսիկա – 301 հազար

15. Սաուդյան Արաբիա – 257 հազար

16. Ճապոնիա – 247 հազար

17. Ֆրանսիա – 204 հազար

18. Գերմանիա – 179 հազար

19. Լեհաստան – 173 հազար

20. Աֆղանստան – 172 հազար

21. Իսրայել – 169 հազար

22. Իտալիա – 160 հազար

23. Միացյալ Թագավորություն — 141 հազար

24. Իսպանիա – 122 հազար

25. Արգենտինա – 83 հազար

26. Կանադա – 62 հազար

27. Սինգապուր – 51 հազար

28. Չեխիա – 26 հազար

29. Ավստրիա – 22 հազար

30. Նիկարագուա – 12 հազար

31. Իռլանդիա – 9 հազար 500

32. Էստոնիա – 7 հազար 100

33. Լատվիա – 6 հազար 600

34. Գայանա – 3 հազար 400

35. Սալվադոր – 2 հազար 600

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Opel-ի առեղծվածը

Opel-ի առեղծվածը Wed, 30 Sep 2026 13:48:02 +0400 ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը լրագրողների հետ զրույցում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով