Արտակարգ․ Հրդեհ է բռնկվել․ տարհանվել է 20 քաղաքացի, որոնցից 4-ը հոսպիտալացվել են

Արտակարգ․ Հրդեհ է բռնկվել․ տարհանվել է 20 քաղաքացի, որոնցից 4-ը հոսպիտալացվել են

Sun, 03 May 2026 10:15:58 +0400


Մայիսի 3-ին, ժամը 03։38-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի շենքերից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ հարկի բնակարաններից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։29-ին, մարվել՝ 04։40-ին։ Այրվել են հյուրասենյակը, խոհանոցը, միջանցքը և պատշգամբը՝ գույքով, ջերմահարվել՝ 2 սենյակները։ Ջերմահարվել են նաև 7-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանների շրջանակաները։

Հրշեջ-փրկարարները տարհանել են 20 քաղաքացու, որոնցից 4-ը հոսպիտալացվել է։

Հրդեհի հետևանքով թափված բեկորներից վնասվել է շենքի մոտ կայանած «Nissan» մակնիշի ավտոմեքենան։

Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհի տարածումը կանխվել է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Այնքան շատ են դիմում, որ չենք հասցնում գրանցել

«Հրապարակ»․ Այնքան շատ են դիմում, որ չենք հասցնում գրանցել Thu, 01 Oct 2026 11:45:43 +0400…

14 րոպե ago

Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին ուղղված նամակներ են հավաքվում

Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին ուղղված նամակներ են հավաքվում Thu, 01 Oct 2026 11:42:46 +0400…

17 րոպե ago

Կարևոր որոշում ցեմենտի հետ կապված․ ինչ է փոխվում շուկայում

Կարևոր որոշում ցեմենտի հետ կապված․ ինչ է փոխվում շուկայում Thu, 01 Oct 2026 11:38:06 +0400…

21 րոպե ago

250 մլն եվրո նոր վա՞րկ

250 մլն եվրո նոր վա՞րկ Thu, 01 Oct 2026 11:36:13 +0400 ՀՀ կառավարությունն այսօր հավանություն…

23 րոպե ago

Դավիթ Բաբայանի բանտից

Դավիթ Բաբայանի բանտից Thu, 01 Oct 2026 11:34:08 +0400 Բաքվում պահվող Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ…

25 րոպե ago

Կառավարությունը հաստատեց 2027-ի բյուջեի նախագիծը․ ահա հիմնական թվերը

Կառավարությունը հաստատեց 2027-ի բյուջեի նախագիծը․ ահա հիմնական թվերը Thu, 01 Oct 2026 11:22:11 +0400 ՀՀ…

37 րոպե ago