«Հրապարակ»․ Այնքան շատ են դիմում, որ չենք հասցնում գրանցել

«Հրապարակ»․ Այնքան շատ են դիմում, որ չենք հասցնում գրանցել

Thu, 01 Oct 2026 11:45:43 +0400


ՔՊ խմբակցության պատգամավոր, Կոջոյան կրթահամալիրի նախկին տնօրեն Ռուզաննա Երեմյանը որոշել է շատ ակտիվ պատգամավոր լինել` անընդհատ ելույթներ է ունենում, հարցեր ուղղում կառավարության անդամներին, ռեպլիկներ անում, շշպռում ընդդիմադիրներին: Հիմա էլ որոշել է քաղաքացիների ընդունելություն կազմակերպել:
Պատգամավորը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հարգելի՛ քաղաքացիներ, սիրով տեղեկացնում եմ, որ հոկտեմբերի 13-ին, ժամը 14:00-ից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կանցկացնեմ քաղաքացիների ընդունելություն։ Սա հնարավորություն է՝ անձամբ հանդիպելու, լսելու ձեր բարձրաձայնած խնդիրները, մտահոգությունները, առաջարկություններն ու հարցերը եւ միասին քննարկելու դրանց հնարավոր լուծումները։ Հասցե՝ ք. Երեւան, Բաղրամյան 19,

ժամը 14:00-ից։ Ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել։ Գրանցվելու համար կարող եք զանգահարել +374 94 513385 հեռախոսահամարով կամ գրել ինձ անձնական նամակով։ Յուրաքանչյուր քաղաքացու խնդիրը կարեւոր է, եւ յուրաքանչյուր բարձրաձայնված հարց արժանի է ուշադրության»։
Ռուզաննա Երեմյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ արդեն մեծ թվով հայտեր ունի․ այնքան շատ են քաղաքացիները դիմում՝ հանդիպմանը մասնակցելու համար, որ անգամ գրանցել չի հասցնում. «Այս օրերին դպրոցների ներկայացուցիչների հետ եմ հանդիպումներ ունենում, դպրոցներից գալիս են, Ազգային ժողովում շրջայց ենք ունենում եւ այլն։ Իսկ հոկտեմբերի 13-ին ընդհանուր քաղաքացիների հետ կունենամ հանդիպում: Ասեմ, որ այնքան են մարդիկ դիմում, որ օգնականս չի հասցնում զանգերին պատասխանել: Ժամերի բաժանում ենք հիմա անում, որպեսզի մարդիկ չսպասեն, յուրաքանչյուրին պետք է գոնե տասը րոպե հատկացնենք: Իսկ այն քաղաքացիներին, որոնց չենք հասցնի ընդունել, անպայման կընդունենք մեկ օր հետո»:

Իսկ ի՞նչ հարցերում է պատրաստ աջակցել քաղաքացիներին, ո՞ր ոլորտներում։ «Նախ ասեմ, որ ՀՀ ԱԺ պատգամավորը պարտավոր է դիտարկել բոլոր հարցերը: Եթե մեր քաղաքացիներն ունեն հարցեր, որոնց լուծումը չեն գտնում, պատգամավորը պետք է քաղաքացիների կողքին լինի: Կլինեն հարցեր, որոնք իմ տիրույթում են, կլինեն հարցեր, որոնք իմ տիրույթից դուրս կլինեն։ Այդ պարագայում ես ուղղակի կլսեմ նրանց, կփորձեմ այնպես անել, որ ճիշտ հասցեատիրոջը գտնեն: Ի վերջո, կլինեն հարցեր, որոնց ես չեմ կարողանա պատասխանել, բայց եթե բարձրաձայնեն այնպիսի հարցեր, որոնք կապված են այն ոլորտների հետ, որոնց ես եմ առնչվում, բնականաբար, ես դրանց ետեւից կգնամ՝ դիմելով գործադիրի ընկերներիս եւ մյուս պատկան մարմիններին: Համագործակցային աշխատանքի շրջանակներում փորձելու ենք լուծումներ գտնել: Ես արդեն իսկ ունեմ օրինակ: Մի քաղաքացի ինձ նամակ է ուղարկել, գրավոր ձեւով հանգամանալից խոսել է իր խնդրի մասին, նաեւ գրանցվել է հանդիպման համար: Ես դիմել եմ նախարարություն, գտել եմ տեղեկություններ՝ այդ խնդրի հետ կապված: Տարբեր մարմինների եմ դիմել, թե ում է դիմել, ինչի համար է դիմել, որտեղ ինչի համար է մերժվել եւ այլն։ Ադ բոլոր տեղեկությունները հավաքել եմ, հոկտեմբերի 13-ին, երբ հանդիպեմ տվյալ քաղաքացու հետ, անպայման պետք է ասեմ, թե որտեղ է իր սխալը եղել, ինչը հաշվի չի առել, որպեսզի մարդն իր պահանջը ներկայացնի հասցեական: Այդ տեսակ խնդիրներ կան, որոնք իրազեկման հետ են կապված, քաղաքացիները դիմում են ինձ, ես էլ սիրով նրանց կողքին եմ»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սպանություններից տասնյակ տարիներ անց. Սեւազգեստ ծնողների բացահայտումները

Սպանություններից տասնյակ տարիներ անց. Սեւազգեստ ծնողների բացահայտումները Thu, 01 Oct 2026 12:41:26 +0400 Latest news…

1 րոպե ago

Արմավիրի մարզպետը չի պատրաստվում դեռ ներողություն խնդրել

Արմավիրի մարզպետը չի պատրաստվում դեռ ներողություն խնդրել Thu, 01 Oct 2026 12:41:01 +0400 Latest news…

2 րոպե ago

Աջ ոտի բուտին մի բարերարը կտա, ձախինը՝ մյուսը. էս տրամաբանություննէ ունեցել ֆուտբոլը Հայաստանում

Աջ ոտի բուտին մի բարերարը կտա, ձախինը՝ մյուսը. էս տրամաբանություննէ ունեցել ֆուտբոլը Հայաստանում Thu, 01…

3 րոպե ago

Հատուկ կառույցը կմշակի պատերազմ վարելու ռազմավարություն

Հատուկ կառույցը կմշակի պատերազմ վարելու ռազմավարություն Thu, 01 Oct 2026 12:30:19 +0400 Միացյալ Նահանգներում ստեղծում…

12 րոպե ago

ԿԳՄՍ նախկին փոխնախարարը նոր պաշտոնի է նշանակվել

ԿԳՄՍ նախկին փոխնախարարը նոր պաշտոնի է նշանակվել Thu, 01 Oct 2026 12:29:43 +0400 Ազգային ժողովի…

13 րոպե ago

Թյուրիմացություն է տեղի ունեցել

Թյուրիմացություն է տեղի ունեցել Thu, 01 Oct 2026 12:18:26 +0400 Մենք այսօր լուր էինք հրապարակել…

24 րոպե ago