Տիրադավ չէ, բայց տիրադավների լեզվով է խոսում

Տիրադավ չէ, բայց տիրադավների լեզվով է խոսում

Sun, 03 May 2026 19:45:35 +0400


Կիրանցի եկեղեցու օրհնման կարգն իրականացնում էր Հայկազուն սրբազանը: Նա դիմավորելով Նիկոլ Փաշինյանին, ասել էր. «Շնորհակալ եմ, որ եկաք, Աստված օրհնի ձեր աշխատանքները»:

Պարզ չէ, թե Հայկազուն սրբազանը որ աշխատանքները նկատի ունի և ինչով է այդպես հիացած` գուցե խոսքը եկեղեցու դեմ արշավի մասի՞ն է, չէ որ այս ժամանակավոր դադարը բոլորովին չի նշանակում, որ Փաշինյանը հրաժարվել է կաթողիկոսին փոխելու և Հայ առաքելական եկեղեցին «բարեփոխելու», իրականում` ոչնչացնելու մտադրությունից:

Նա անգամ ՔՊ-ի ծրագրում է գրել այդ անօրինական կետը` փոխել կաթողիկոսին:Ուրեմն ինչն է օրհնում Հայկազուն սրբազանը, ով այնքան է վայելում Վեհափառի վստահությունը, որ եկեղեցու կողմից ինքն էր մասնակցում ապրիլի 23-ի ջահերով երթին և ելույթ ունեցավ Ծիծեռնակաբերդում:

Ի դեպ, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը ցանկացել է, որ Կիրանցի եկեղեցու օրհնության կարգն իրականացնի իր 10 տիրադավներից մեկը, Վեհափառը ջանք է գործադրել, որ օրհնության կարգն անի Էջմիածնի կողմից գործուղված որևէ սրբազան և Հայկազուն սրբազանին է ուղարկել:

Ինչպես տեսնում ենք` տարբերությունը մեծ չէր. տիրադավներն էլ նույն տեքստով կդիմեին Փաշինյանին, ինչպես նրան դիմեց Մայր Աթոռին հավատարիմ մնացած հոգևորականը:

Արեգ Մարգարյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Դատախազությունը պահանջում է արագացնել Արցախի սեփականազրկման գործի քննությունը. փաստաբան

Դատախազությունը պահանջում է արագացնել Արցախի սեփականազրկման գործի քննությունը. փաստաբան Fri, 14 Aug 2026 21:15:09 +0400…

13 րոպե ago

Երևանում ավտոմեքենաներ են հայտնվել տապալված տախտակամածի տակ

Երևանում ավտոմեքենաներ են հայտնվել տապալված տախտակամածի տակ Fri, 14 Aug 2026 21:12:45 +0400 Լրագրող Ոսկան Սարգսյանը…

16 րոպե ago

Ուժեղ երկրաշարժ` Ադրբեջանում

Ուժեղ երկրաշարժ` Ադրբեջանում Fri, 14 Aug 2026 21:08:24 +0400 Քիչ առաջ՝ 20:56-ին Ադրբեջանում տեղի է…

20 րոպե ago

Ինչ կարելի է սովորել փոփ-մշակույթի 80-ն անց աստղից

Ինչ կարելի է սովորել փոփ-մշակույթի 80-ն անց աստղից Fri, 14 Aug 2026 21:00:27 +0400 Այս…

28 րոպե ago

Հայտնաբերվել և ձերբակալվել է

Հայտնաբերվել և ձերբակալվել է Fri, 14 Aug 2026 20:45:19 +0400 Օգոստոսի 9-ին ՆԳՆ 112 օպերատիվ…

43 րոպե ago

Ամերիկա-իրանական բանակցությունները շարունակվում են միջնորդների միջոցով

Ամերիկա-իրանական բանակցությունները շարունակվում են միջնորդների միջոցով Fri, 14 Aug 2026 20:30:03 +0400 Իրանը շարունակում է…

58 րոպե ago