Տիրադավ չէ, բայց տիրադավների լեզվով է խոսում

Տիրադավ չէ, բայց տիրադավների լեզվով է խոսում

Sun, 03 May 2026 19:45:35 +0400


Կիրանցի եկեղեցու օրհնման կարգն իրականացնում էր Հայկազուն սրբազանը: Նա դիմավորելով Նիկոլ Փաշինյանին, ասել էր. «Շնորհակալ եմ, որ եկաք, Աստված օրհնի ձեր աշխատանքները»:

Պարզ չէ, թե Հայկազուն սրբազանը որ աշխատանքները նկատի ունի և ինչով է այդպես հիացած` գուցե խոսքը եկեղեցու դեմ արշավի մասի՞ն է, չէ որ այս ժամանակավոր դադարը բոլորովին չի նշանակում, որ Փաշինյանը հրաժարվել է կաթողիկոսին փոխելու և Հայ առաքելական եկեղեցին «բարեփոխելու», իրականում` ոչնչացնելու մտադրությունից:

Նա անգամ ՔՊ-ի ծրագրում է գրել այդ անօրինական կետը` փոխել կաթողիկոսին:Ուրեմն ինչն է օրհնում Հայկազուն սրբազանը, ով այնքան է վայելում Վեհափառի վստահությունը, որ եկեղեցու կողմից ինքն էր մասնակցում ապրիլի 23-ի ջահերով երթին և ելույթ ունեցավ Ծիծեռնակաբերդում:

Ի դեպ, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը ցանկացել է, որ Կիրանցի եկեղեցու օրհնության կարգն իրականացնի իր 10 տիրադավներից մեկը, Վեհափառը ջանք է գործադրել, որ օրհնության կարգն անի Էջմիածնի կողմից գործուղված որևէ սրբազան և Հայկազուն սրբազանին է ուղարկել:

Ինչպես տեսնում ենք` տարբերությունը մեծ չէր. տիրադավներն էլ նույն տեքստով կդիմեին Փաշինյանին, ինչպես նրան դիմեց Մայր Աթոռին հավատարիմ մնացած հոգևորականը:

Արեգ Մարգարյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բագրատ Սրբազանը աշխատություն է պատրաստում խաղաղության, պատերազմի և նահատակության մասին

Բագրատ Սրբազանը աշխատություն է պատրաստում խաղաղության, պատերազմի և նահատակության մասին Sat, 02 May 2026 22:15:07 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով