Կիրակի , 22 Նոյեմբերի 2026

Մալանկարայի ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդը զորակցություն է հայտնել Վեհափառին և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին

Մալանկարայի ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդը զորակցություն է հայտնել Վեհափառին և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին

Sun, 22 Nov 2026 20:35:25 +0400


Մալանկարայի ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Բասիլիոս Մար Թոմա Մատթեոս III-ը զորակցություն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին։ Այս մասին հայտնում է Մոսկվայի հայկական եկեղեցին։

«Մեզ միավորում են նույն հավատքը և քրիստոնեական եղբայրության դարավոր կապերը: Այս դժվարին պահին մենք աղոթում և զորակցում ենք Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին»,-ասաց կաթողիկոս-պատրիարքը:

Նոյեմբերի 21-ին Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի 80-ամյակին նվիրված հանդիսությունների շրջանակում Մալանկարայի եկեղեցու առաջնորդն ու նրան ուղեկցող պատվիրակությունն այցելել են Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր։

Հյուրերին Սուրբ Պայծառակերպություն առաջնորդանիստ մայր տաճարում դիմավորել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։ Կատարվել է համատեղ աղոթք, որից հետո պատվիրակությունն այցելել է «Տապան» թանգարան։

Հանդիպման ընթացքում Մալանկարայի եկեղեցու առաջնորդն ափսոսանք է հայտնել, որ չի կարող անձամբ հանդիպել Գարեգին Բ-ին՝ նրա արտերկիր մեկնելու նկատմամբ ՀՀ իշխանությունների սահմանած արգելքի պատճառով, որն ինքը անհիմն է որակել։

Նա մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և հույս հայտնել, որ ապագայում Ամենայն հայոց կաթողիկոսի հետ անմիջական հանդիպման հնարավորություն կստեղծվի։

Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն իր հերթին ընդգծել է, որ այցը երկու հնագույն արևելյան քրիստոնեական եկեղեցիների հոգևոր մերձեցման և եղբայրության խորհրդանիշ է։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ալլահշուքյուր Փաշազադեի հետեւորդները՝ ԱԺ-ում

Ալլահշուքյուր Փաշազադեի հետեւորդները՝ ԱԺ-ում Thu, 19 Nov 2026 16:15:45 +0400 Հենց միայն այն, որ Հայաստանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով