Երեքշաբթի , 7 Հուլիսի 2026

Քիչ առաջ Մնացականյան Սոնայի պատմությունն էր կրկնվելու

Քիչ առաջ Մնացականյան Սոնայի պատմությունն էր կրկնվելու

Sun, 03 May 2026 19:58:48 +0400


Քիչ առաջ Մնացականյան Սոնայի պատմությունն էր կրկնվելու… Ով հիմա կենտրոնում ա, գիտի, որ անընդհատ կորտեժներ են էս կողմ-էն կողմ անում ու մոտոներով ոստիկաններ։

4–5 հոգով հետիոտնային անցումի մոտ կանգնած ենք, սպասում ենք, որ կանաչ լույսը վառվի, անցնենք։ 3 կարգավորող ոստիկան կանգնած են խաչմերուկի մեջտեղում, իրար հետ զրուցում են։

Եւս երկու ոստիկան էլ մյուս մայթին հետիոտնային անցումի մոտ են կանգնած։

Մեր կանաչ լույսն ա վառվում, սկսում ենք քայլել։ Փողոցի կեսն անցած, մեկ էլ ճռ-վռ-ձայնային ազդանշաններ, արագ նայում եմ, տեսնեմ կողքի փողոցից հանդիպակաց դուրս եկած շարասյուն ա գալիս։ Էն մյուս մայթի մոտ կանգնած ոստիկաններից մեկը գոռում ա մեր վրա. «Հետ գնա՛, հետ գնա՛» (հա, հենց եզակի թվով), իսկ կողքի կանգնածն էլ, թե. «Շուշուտ անցե՛ք»: Երկուսով միաժամանակ, էլի։

Էն երեք «կարգավորողներն» էլ շփոթված կանգնած են, չնայած հենց իրենք իբր պիտի հետևեին, որ երթևեկելի մասն ազատ լինի։

Մի խոսքով, փողոցն անցանք, հետ չգնացինք։

Ու եթե էն «հետ գնա՛, հետ գնա՛» գոռացողն ավելի բարձր ու համոզիչ գոռար, գուցե և հետ դառնայինք… Մեկիս (կամ բոլորիս) մի բան լիներ, հետո ֆեյքախառը լցվելու էին ֆեյսբուք, թե բա. «Ընդդիմադիրներով որոշել էին իրենց գցել եվրոպացիների կորտեժի տակ, որ վարչապետին վարկաբեկեին»։

Հա, ու էդ «բարեփոխվածները» եթե այնտեղ չլինեին, հաստատ ավելի քիչ ռիսկային կլիներ այդ փողոցն անցնելը, նույնիսկ գժավարի քշող կորտեժներով…

Ինչևէ… Անփորձանք օրեր եմ մաղթում, մինչև իմպռտնի էս ցիրկը գնա տուն։ Զգոն եղեք։

Կարեն Վրթանեսյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Աղասի Խանջյան․ ողբերգական ֆենոմեն, 6-ամյա հանճարեղ կառավարում

Աղասի Խանջյան․ ողբերգական ֆենոմեն, 6-ամյա հանճարեղ կառավարում Thu, 02 Jul 2026 19:15:14 +0400 20-րդ դարի …