Երեքշաբթի , 29 Սեպտեմբերի 2026

Վեդի քաղաքում անառակաբարո գործողություն կատարած 1 անձ ձերբակալվել է. ՆԳՆ

Վեդի քաղաքում անառակաբարո գործողություն կատարած 1 անձ ձերբակալվել է. ՆԳՆ

Sun, 03 May 2026 20:00:44 +0400


Արարատի մարզի Վեդի քաղաքում անառակաբարո գործողություն կատարած 1 անձ ձերբակալվել է ու ներկայացվել Քննչական կոմիտե։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից։

«Ապրիլի 22-ին ոստիկանությունը ստացել է տեղակատվություն, որ մեկը մյուսի նկատմամբ անառակաբարո գործողություն է կատարել։ Դրանից հետո բաժին է հրավիրվել տուժողը, նա հաղորդում է տվել, ինչից հետո էլ կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ, վերջինս ներկայացվել է քննչական կոմիտե»,- նշեցին ՆԳՆ-ից։
Մեր տեղեկություններով` միջադեպի զոհը 17 տարեկան է։

Ավելի վաղ, լրատվամիջոցները հայտնել էին, որ Վեդի քաղաքում մանկապղծության միջադեպ է գրանցվել։ Նշվում էր, որ արարքը կատարած Վեդու բնակիչներն ազատության մեջ են։ Ըստ տեղեկատվության` 58 և 65-ամյա տղամարդիկ ազատ են արձակվել ձերբակալության 72 ժամը չլրացած։

Լրատվամիջոցները հայտնում էին նաև, որ դեպքից հետո տուժող կողմի հարազատները փորձ են արել վենդետայով վրեժ լուծել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քրեական օրենսգիրքը բացեք ու ծայրից ծայր կարդացեք․ նման բան չկա

Քրեական օրենսգիրքը բացեք ու ծայրից ծայր կարդացեք․ նման բան չկա Wed, 23 Sep 2026 12:16:23 …