Տեր կանգնենք ժողովրդավարությանը և իրավունքներին. Ակցիա է մեկնարկել

Տեր կանգնենք ժողովրդավարությանը և իրավունքներին. Ակցիա է մեկնարկել

Mon, 04 May 2026 08:59:22 +0400


«Տե՛ր կանգնենք ժողովրդավարությանը և իրավունքներին Հայաստանում» նախաձեռնությունը, որը համախմբել է Հայաստանի քաղաքացիական հասարակության և քաղաքական դաշտի լայն շրջանակ՝ հասարակական կազմակերպություններ, կուսակցություններ և բազմաթիվ անհատներ՝ ձևավորել է կարևոր միասնական դիրքորոշում հիմնարար հարցերի շուրջ և եվրոպական քաղաքական համայնքի 8֊րդ գագաթաժողովի ընթացքում նախաձեռնության ներկայացուցիչները պլանավորում են անցկացնել շարունակական խաղաղ ակցիաներ՝ ուշադրություն հրավիրելու մի շարք խնդիրների վրա։

Ակցիաների մասնակիցները, ինչպես իրենց նախորդիվ տարածած հայտարարությունում է ասվում դուրս են գալիս` ցույց տալու իրականությունը, որը հաճախ փորձում են չտեսնել։

«Հայաստանում այսօր կան խնդիրներ, որոնք չեն կարող անտեսվել՝ քաղաքական բանտարկյալներ, դատական համակարգի նկատմամբ վերահսկողություն, ոստիկանական բռնություններ, խոսքի ազատության սահմանափակումներ, եկեղեցու նկատմամբ ճնշումներ և հասարակության մեջ ատելության խոսքի տարածում։ Միևնույն ժամանակ՝ Արցախում շարունակվում է հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացումը, իսկ արցախցիների իրավունքները մնում են անպաշտպան»,- ասվում է նախաձեռնության նախորդիվ տարածած հայտարարության մեջ։

Այս ակցիան, ըստ մասնակիցների ու նախաձեռնողների ուղերձ է՝ միջազգային հանրությանը, եվրոպական առաջնորդներին և բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են գալ Հայաստան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։

«Մենք այստեղ ենք՝ որ ցույց տանք իրական պատկերը, ոչ թե ներկայացվածը, այլ եղածը» ասվում է նախաձեռնության տարածած հայտարարության մեջ։ Նախաձեռնության հրավիրած ակցիաները բաց են միանալու բոլոր ցանկացողների համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Դիվերսա՞նտ էր, թե՞ զինվոր, որին բռնաբարել են, եւ նա դեպրեսիայի մեջ եկել է Հայաստան՝ հաց ուտելու

«Հրապարակ»․ Դիվերսա՞նտ էր, թե՞ զինվոր, որին բռնաբարել են, եւ նա դեպրեսիայի մեջ եկել է Հայաստան՝…

11 րոպե ago

Ռուսական բանակը հարվածել է ուկրաինական նավերին, ռազմավարական օբյեկտներին

Ռուսական բանակը հարվածել է ուկրաինական նավերին, ռազմավարական օբյեկտներին Wed, 07 Oct 2026 10:30:39 +0400 Ռուսական…

26 րոպե ago

Արդյոք արդեն շատ չե՞նք ուշանում, սա է հարցը․ Ծառուկյան

Արդյոք արդեն շատ չե՞նք ուշանում, սա է հարցը․ Ծառուկյան Wed, 07 Oct 2026 10:27:34 +0400…

29 րոպե ago

«Հրապարակ»․ Հայհոյող, ծեծող-ջարդող ՔՊ-ականն ընդամենը տուգանվեց

«Հրապարակ»․ Հայհոյող, ծեծող-ջարդող ՔՊ-ականն ընդամենը տուգանվեց Wed, 07 Oct 2026 10:25:29 +0400 Թալին խոշորացված համայնքի…

31 րոպե ago

Լրտեսության համար ձերբակալված Հաննինգը Բաքվի համար զեկույց էր նախապատրաստում․ սկանդալ

Լրտեսության համար ձերբակալված Հաննինգը Բաքվի համար զեկույց էր նախապատրաստում․ սկանդալ Wed, 07 Oct 2026 10:22:52…

34 րոպե ago

«Հրապարակ»․ Շարունակում է ոչնչացնել մեր դիմադրության պաշարները

«Հրապարակ»․ Շարունակում է ոչնչացնել մեր դիմադրության պաշարները Wed, 07 Oct 2026 10:15:28 +0400 Հոկտեմբերի 6-ին…

41 րոպե ago