Նարեկ Կարապետյանի փոխարեն՝ Սամվել Կարապետյանը, իմ փոխարեն՝ Վարդան Ղուկասյանը. Ավետիս Առաքելյան

Նարեկ Կարապետյանի փոխարեն՝ Սամվել Կարապետյանը, իմ փոխարեն՝ Վարդան Ղուկասյանը. Ավետիս Առաքելյան

Mon, 04 May 2026 10:45:06 +0400


Երեկ երեկոյան Գյումրի ժամանեցին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները։ Քաղաքում նրանց դիմավորեցին մեծաթիվ քաղաքացիներ․ մարդկանց հոսքը անսպասելի էր։

Դիմավորումից հետո Թատրոնի շենքում կայացավ հանդիպում քաղաքացիների հետ, որն անցավ բավական ակտիվ մթնոլորտում։
Նրանց էին միացել տեղի կուսակցական թիմակիցները։ Նրանց թվում էր Գյումրիի քաղաքապետին փոխարինող Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանը։ Նկատելի էր նաև համայնքապետարանի մի շարք աշխատակիցների ներկայությունը, որոնք մասնակցում էին հանդիպմանը։Գյումրու թատրոնի շենքում «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ հանդիպումը վերածվեց ելույթների։

Երբ խոսքը տրվեց քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանին, նրա կարճ ելույթը դահլիճում ուժեղ արձագանք ստացավ․ ներկաները միանգամից ոտքի կանգնեցին։

Առաքելյանը նշեց, որ բեմում պետք է լինեին այլ գործիչներ՝ Նարեկ Կարապետյանի փոխարեն Սամվել Կարապետյանը, իսկ իր փոխարեն` Վարդան Ղուկասյանը` ընդգծելով, թե իշխանությունները վախենում են ուժեղ առաջնորդներից։

Նրա խոսքերից հետո դահլիճում հնչեցին բացականչություններ՝ «Սամվել, վարչապետ»։

Հիշեցնենք, որ Առաքելյանը «Ուժեղ Հայաստանի» ցուցակով առաջադրված է պատգամավորի թեկնածու, ցուցակում 8֊րդն է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հրադադարի ռեժիմն էլի խախտվեց․ Իսրայելը նոր հարվածներ է հասցրել

Հրադադարի ռեժիմն էլի խախտվեց․ Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Tue, 25 Aug 2026 23:00:06 +0400…

5 րոպե ago

Պետական պաշտոնյաները խոստումների կատարման նկատմամբ ունեն զրո պատասխանատվություն․ Առաքելյան

Պետական պաշտոնյաները խոստումների կատարման նկատմամբ ունեն զրո պատասխանատվություն․ Առաքելյան Tue, 25 Aug 2026 22:47:25 +0400…

17 րոպե ago

Վեհափառը հոգևորականներին պատգամել է փորձությունների մեջ աննկուն մնալ հավատով

Վեհափառը հոգևորականներին պատգամել է փորձությունների մեջ աննկուն մնալ հավատով Tue, 25 Aug 2026 22:42:13 +0400…

23 րոպե ago

Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ

Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ Tue, 25 Aug 2026 22:32:34 +0400 Մոտ…

32 րոպե ago

18-ամյա ֆուտբոլիստին ձեռք կբերեն 100 միլիոն եվրոյով

18-ամյա ֆուտբոլիստին ձեռք կբերեն 100 միլիոն եվրոյով Tue, 25 Aug 2026 22:30:08 +0400 Անգլիական «Մանչեսթեր…

35 րոպե ago

Ադրբեջանի դատախազության կողմից մեղադրվող անձանցից, Հայաստանի դատախազությունը դեռևս մեղադրանք չի առաջադրել Վազգեն Սարգսյանին և Մոնթե Մելքոնյանին

Ադրբեջանի դատախազության կողմից մեղադրվող անձանցից, Հայաստանի դատախազությունը դեռևս մեղադրանք չի առաջադրել Վազգեն Սարգսյանին և Մոնթե…

46 րոպե ago