Չորեքշաբթի , 8 Հուլիսի 2026

Նարեկ Կարապետյանի փոխարեն՝ Սամվել Կարապետյանը, իմ փոխարեն՝ Վարդան Ղուկասյանը. Ավետիս Առաքելյան

Նարեկ Կարապետյանի փոխարեն՝ Սամվել Կարապետյանը, իմ փոխարեն՝ Վարդան Ղուկասյանը. Ավետիս Առաքելյան

Mon, 04 May 2026 10:45:06 +0400


Երեկ երեկոյան Գյումրի ժամանեցին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները։ Քաղաքում նրանց դիմավորեցին մեծաթիվ քաղաքացիներ․ մարդկանց հոսքը անսպասելի էր։

Դիմավորումից հետո Թատրոնի շենքում կայացավ հանդիպում քաղաքացիների հետ, որն անցավ բավական ակտիվ մթնոլորտում։
Նրանց էին միացել տեղի կուսակցական թիմակիցները։ Նրանց թվում էր Գյումրիի քաղաքապետին փոխարինող Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանը։ Նկատելի էր նաև համայնքապետարանի մի շարք աշխատակիցների ներկայությունը, որոնք մասնակցում էին հանդիպմանը։Գյումրու թատրոնի շենքում «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ հանդիպումը վերածվեց ելույթների։

Երբ խոսքը տրվեց քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանին, նրա կարճ ելույթը դահլիճում ուժեղ արձագանք ստացավ․ ներկաները միանգամից ոտքի կանգնեցին։

Առաքելյանը նշեց, որ բեմում պետք է լինեին այլ գործիչներ՝ Նարեկ Կարապետյանի փոխարեն Սամվել Կարապետյանը, իսկ իր փոխարեն` Վարդան Ղուկասյանը` ընդգծելով, թե իշխանությունները վախենում են ուժեղ առաջնորդներից։

Նրա խոսքերից հետո դահլիճում հնչեցին բացականչություններ՝ «Սամվել, վարչապետ»։

Հիշեցնենք, որ Առաքելյանը «Ուժեղ Հայաստանի» ցուցակով առաջադրված է պատգամավորի թեկնածու, ցուցակում 8֊րդն է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դուշման Վարդան․ ազատամարտիկ, որի անունը դարձավ թշնամու սարսափը

Դուշման Վարդան․ ազատամարտիկ, որի անունը դարձավ թշնամու սարսափը Fri, 03 Jul 2026 21:28:17 +0400 Այսօր …