Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց

Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց

Mon, 04 May 2026 18:45:26 +0400


Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը։ Այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Ես նախորդիվ անդրադարձել եմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի երևանյան այցի հնարավոր բացասական հետևանքներին, մասնավորապես հայ- ռուսական հարաբերությունների կտրվածքով:

Բայց Ուկրաինայի նախագահին հրավերը Երևան խոցելի է բազմաթիվ այլ գործոններով ևս:

Դա թիկունքից հարված է մեզ ազգային արժանապատվությանը:

Գագաթնաժողովից ընդամենը մի քանի օր առաջ Զելենսկին Բաքվում նոր ռազմական գործարքներ կնքեց Ալիևի հետ, շնորհավորեց նրան «տարածքային ամբողջականության վերականգնման» կապակցությամբ և համաձայնվեց զենքի համատեղ արտադրությանը։

Չնայած այս ամենն ունի նաև պատմական հետագիծ:

Սա այն նույն Ուկրաինան է, որն, ըստ ԱՄՆ Սենատում հնչեցված փաստերի, դեռ 2020 թվականին Ադրբեջանին մատակարարում էր արգելված ֆոսֆորային զինամթերք, ինչով թշնամին Արցախում սպանում էր մեր տղաներին, այրում գյուղեր, ոչնչացնում և հաշմանդամ դարձնում խաղաղ բնակիչներին։

Պատվով ընդունել այն մարդուն, ով գրկախառնվում է Ալիևի հետ և, ըստ էության, համերաշխ է Հայաստանի դեմ ուղղված նրա ագրեսիվ օրակարգին, 19–23 հայերի գերեվարելու և խոշտանգելու նրա քաղաքականությանը, նշանակում է ուրանալ մեր ազգային, պետական շահերը:

Քանի դեռ մեր հայրենակիցները դանդաղ ոչնչացվում են Բաքվի բանտերում, Ալիևի ընկերոջ և դաշնակցի հետ գրկախառնվելը ողջերի դավաճանություն է և նահատակների հիշատակի անարգանք»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ամուսինը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել կնոջը, փայտով հարվածել գլխին․ մանրամասներ

Ամուսինը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել կնոջը, փայտով հարվածել գլխին․ մանրամասներ Fri, 06 Nov…

10 րոպե ago

Կորոշեն ինձ տուն ուղարկեն, սիրով կգնամ. դատավոր Գյոզալյան

Կորոշեն ինձ տուն ուղարկեն, սիրով կգնամ. դատավոր Գյոզալյան Fri, 06 Nov 2026 17:31:08 +0400 Latest…

14 րոպե ago

Սամվել Կարապետյանին ձերբակալեցին, որ ընդդիմության միավորմանը խոչընդոտեն

Սամվել Կարապետյանին ձերբակալեցին, որ ընդդիմության միավորմանը խոչընդոտեն Fri, 06 Nov 2026 17:24:03 +0400 Latest news…

21 րոպե ago

Անհնար եմ համարում ՍԴ փոխնախագահի պաշտոնում աշխատելը

Անհնար եմ համարում ՍԴ փոխնախագահի պաշտոնում աշխատելը Fri, 06 Nov 2026 17:15:34 +0400 Այսօր տեղի…

30 րոպե ago

#Ուղիղ․ Ընթանում է Սամվել Կարապետյանի դատական նիստը

#Ուղիղ․ Ընթանում է Սամվել Կարապետյանի դատական նիստը Fri, 06 Nov 2026 17:02:07 +0400 Latest news…

43 րոպե ago

Նեթանյահուն ու Թրամփը պարտվեցին, ես հաղթեցի․ Բրազիլիայի նախագահ

Նեթանյահուն ու Թրամփը պարտվեցին, ես հաղթեցի․ Բրազիլիայի նախագահ Fri, 06 Nov 2026 17:00:21 +0400 Բրազիլիայի…

45 րոպե ago