Նեթանյահուն ու Թրամփը պարտվեցին, ես հաղթեցի․ Բրազիլիայի նախագահ
Fri, 06 Nov 2026 17:00:21 +0400
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոշտ հայտարարություններ է արել Դոնալդ Թրամփի և Բրազիլիայի նախկին նախագահի որդու՝ Ֆլավիո Բոլսոնարոյի մասին։
«Ֆլավիո Բոլսոնարոն անհաջողություններ է բերում․ նա ստիպեց Թրամփին պարտվել։ Նա եկավ Միացյալ Նահանգներ, և Թրամփը պարտվեց։ Նա այնտեղ գնաց պաշտպանություն փնտրելու։ Կտեսնենք, թե ինչպիսի պաշտպանություն կստանա։ Նա պետք է վերադառնա Բրազիլիա և դատարանի առջև կանգնի», – ասել է Լուլան։
Բրազիլիայի առաջնորդը նաև իր հաղթանակը կապել է օտարերկրյա առաջնորդների քաղաքական անհաջողությունների հետ։
«Մեկ այլ կարևոր կետ. նույն շաբաթում, երբ ես հաղթեցի, Նեթանյահուն պարտվեց Իսրայելում, և իմ ընկեր Թրամփը, կարծես, պարտվում է Միացյալ Նահանգներում։ Սա բրազիլացի ժողովրդի համար ակնառու հաղթանակ էր, դաս ամբողջ աշխարհի համար», – ընդգծել է նա։
Ըստ Լուլայի, իրենց քվեարկությամբ բրազիլացիները հստակեցրել են, որ երկիրը մտադիր չէ ենթարկվել արտաքին ազդեցությանը․ «Բրազիլիայի ժողովուրդը արթնացավ և ասաց. «Բրազիլիան չի համաձայնի լինել որևէ մեկի ետնադուռը»։