Ինչ ակնկալել Երեւանյան գագաթնաժողովից

Ինչ ակնկալել Երեւանյան գագաթնաժողովից

Mon, 04 May 2026 20:15:04 +0400


Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներում այսօր թերեւս անդրադարձներ կլինեն Երեւանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «քաղաքական հոգեզավակի»՝ Երեւանում անցկացնելը կարեւոր իրադարձություն է։ Այն կարեւոր իրադարձություն է նաեւ Հարավային Կովկասի համար։ Մի կողմից, իրադարձությունը սիմվոլիկ է եւ կարելի է մեկնաբանել որպես Արեւմուտքի կամ դրա մի թեւի՝ Եվրոպայի ուշադրության սեւեռումը Հարավային Կովկասի նկատմամբ, որն ավանդաբար համարվում է ռուսական ազդեցության գոտի եւ որի առնչությամբ, հատկապես Արեւմտյան ճամբարը ներկայացնող մամուլում եւ փորձագիտական հանրույթում հիշատակվում է «վերափոխումների, ուժերի վերադասավորումների փուլում գտնվող տարածաշրջան» ձեւակերպումը։
Թե որքանով է ռեգիոնը վերափոխվում եւ թե որքանով են այստեղ ուժերը վերադասավորվում իրականում եւ ոչ թե սիմվոլիկ ժեստերով, դժվար է ասել։ Հատկապես որ Եվրոպական քաղաքական համայնքը, որպես այդպիսին, ֆորմալ կառույց չէ եւ ի սկզբանե՝ մտահղացումն էլ եղել է այն, որ լինի ոչ ֆորմալ, ճկուն հարթակ, որտեղ կքննարկվեն ռազմավարական հարցեր՝ առանց խիստ ինստիտուցիոնալության եւ կառուցակարգերի։ Սպասելիքներն էլ հետեւաբար պետք է լինի՝ ֆորմատից բխող։
Այսինքն՝ որոշումների կայացում, վերջնական դիրքորոշումներ եւ այլն, այս գագաթնաժողովից ակնկալել պետք չէ։ Սակայն քննարկումների, մասնակիցների ելույթների, արտահայտած տեսակետների եւ այլնի համապատկերից կարելի կլինի մոտավորապես հասկանալ, թե ինչ մթնոլորտ կա եվրոպական քաղաքականության մեջ՝ մի շարք ուղղություններով՝ անվտանգություն եւ կայունություն, էներգետիկա եւ էներգետիկ համագործակցություն, քաղաքական երկխոսություն, տնտեսական ինտեգրացիա եւ ենթակառուցվածքներ։ Եւ պատահական չէ, որ փորձագետներն էլ, ըստ այդմ, փորձում էն դիտարկել Երեւանյան գագաթնաժողովը։
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի համար՝ ԵՔՀ Երեւանյան գագաթնաժողովը ավելի շատ խորհրդանշում է, թե որքանով է Եվրոպան ներգրավված ռեգիոնալ պրոցեսների մեջ ու սիմվոլիկան պակաս կարեւոր չէ, քան գործնական արդյունքները։ Ֆրանսիացի վերլուծաբան Թոմաս Գոմարի համար էլ ԵՔՀ-ն դառնում է Եվրոպայի համար գեոպոլիտիկ դիրքավորման գործիք՝ այլ ուժային կենտրոնների հետ մրցակցության ֆոնին։ Այն նաեւ ցույց է տալիս, որ Եվրամիությունը կարող է գործել՝ դասական գործիքակազմից դուրս գտնվող գործիքներով։

Ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովն էլ կարծում է, որ Եվրոպական քաղաքական համայնքն ունի սահմանափակ հնարավորություններ, քանի որ չունի որոշումների իրագործման մեխանիզմներ, իսկ նման ֆորմատները կարող են պարզապես դառնալ քննարկումային ակումբներ։ Այստեղ կարեւոր է նաեւ այն, թե Երեւանյան գագաթնաժողովի հանդեպ, հատկապես նկատի ունենալով Մոսկվայի՝ այժմյան թիվ մեկ հակառակորդ Վլադիմիր Զելենսկու մասնակցությունը եւ ԵՄ ղեկավար կազմի ներկայությունը, ինչպիսի կեցվածք կորդեգրի Ռուսաստանը եւ գագաթնաժողովի օրերից հետո այդ կեցվածքն ինչ ազդեցություն կունենա Երեւան-Մոսկվա հարաբերությունների վրա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ներողություն եմ խնդրում կատարվածի համար. Թաթա Սիմոնյան

Ներողություն եմ խնդրում կատարվածի համար. Թաթա Սիմոնյան Mon, 28 Sep 2026 04:42:44 +0400 Երգիչ Թաթա…

4 ժամ ago

Սիրուշոն հրապարակել է պատերազմի օրերին իր եւ ամուսնու նամակագրությունը

Սիրուշոն հրապարակել է պատերազմի օրերին իր եւ ամուսնու նամակագրությունը Mon, 28 Sep 2026 00:10:41 +0400…

8 ժամ ago

Սրանք կորցրել են մարդկային բոլոր որակներն ու նորմալ իշխանություններին բնորոշ բոլոր հատկությունները

Սրանք կորցրել են մարդկային բոլոր որակներն ու նորմալ իշխանություններին բնորոշ բոլոր հատկությունները Sun, 27 Sep…

8 ժամ ago

Իմ հերոս ընկերներ․ հավատում եմ՝ պատմությունը ամեն ինչ իր տեղը կդնի․ Մախսուդյան

Իմ հերոս ընկերներ․ հավատում եմ՝ պատմությունը ամեն ինչ իր տեղը կդնի․ Մախսուդյան Sun, 27 Sep…

9 ժամ ago

Եկեղեցու մասին խոսում են անկենսագիր ու անդաստիարակ մարդիկ. Տեր Երեմիա

Եկեղեցու մասին խոսում են անկենսագիր ու անդաստիարակ մարդիկ. Տեր Երեմիա Sun, 27 Sep 2026 23:35:44…

9 ժամ ago

Հայտնի ֆիլմում պատկերված տունը հանվել է վաճառքի

Հայտնի ֆիլմում պատկերված տունը հանվել է վաճառքի Sun, 27 Sep 2026 23:30:16 +0400 «Նոթինգ Հիլլ»…

9 ժամ ago