Մենք 8 տարի Նիկոլին տնից չենք կարում հանենք, Պուտինը կարա՞ ԵԱՏՄ-ից հանի՞

Մենք 8 տարի Նիկոլին տնից չենք կարում հանենք, Պուտինը կարա՞ ԵԱՏՄ-ից հանի՞

Thu, 28 May 2026 16:45:44 +0400


Էն հարսի նման, որ մտնում է լենուբոլ տուն, ավլում, սրբում ամեն ինչ, իսկ երբ ասում են՝ մենք քեզ էլ չենք պահում, հազար ու մի հնարք է բանեցնում, որ դուրս չանեն։ Սկզբում բոլորը հիացած էին․
-Վա՜յ, էս ինչ համեստ, խելոք, տնեցիների ցավով ապրող հարս է։

Մի երկու օր տունը մաքրեց, հին պահարանները բացեց, փոշիները ցույց տվեց, հարևանների մոտ էլ բամբասեց, թե էս տունը նախկինում ինչ կեղտոտ էր։ Ինքը եկավ ու զրո կետից տուն սարքեց։
Հետո կամաց-կամաց սկսվեց իրական կյանքը։
Սառնարանը դատարկվեց, տան փողերը պակասեցին, բայց հարսը ամեն օր live էր մտնում ու ասում․
-Կարևորը տան մթնոլորտն է։
Մի օր էլ տեսան՝ տան ոսկիները չկան, բայց ինքը բացատրում է․
-Դա կորուստ չէ, դա թափանցիկության գործընթաց է։ Մենք մի ընտանիք ենք։
Տանն ասացին՝
-Բա եթե մենք ենք ընտանիքը, ինչի՞ ենք մենք սոված մնում, իսկ դու՝ շրջագայությունների և ուտուշ- խմուշի մեջ։
Բայց դե Փաշինյանը ամեն ինչի պատասխանը ունի և տնեցիք ութ տարի նրանից չեն կարողանում ազատվել։
Հիմա նույն կրակի մեջ է ընկել ԵԱՏՄ-ն, ՌԴ նախագահը։ Արդեն սանկցիաներ է կիրառում, որ Նիկոլ Փաշինյանին (Հայաստան չեմ ասում, Նիկոլ եմ ասում, որովհետև Պուտինը Հայաստանը չի նույնացնում Փաշինյանի հետ) իր տնից՝ ԵԱՏՄ-ից հանի, բայց նա երկու ոտը մի կոշիկում է դրել ու սերիալային դեմքով ասում՝ Ես ԵԱՏՄ-ից դուրս եկողը չեմ, բա ինձ ո՞վ է պահելու։
-Ինչու՞ եք ինձ ասում, որ աչքս դրսում է, ես բոլորին հավասարաչափ եմ սիրում, ձեր տղան էլ դրա մեջ է։ Ինձնից լիուլի օգտվում է։ Ես տարբերություն չեմ դնում՝ մեկի հետ ժամադրվում, փողերն եմ քամում, մյուսի հետ ժամադրվում՝ խոստումներն եմ քամում, դե դուք էլ իմ տունն ու օջախն եք, օգտվում եմ՝ իմ վայելքների չափով։ Երբ ինձ չբավարարեք, դուրս կգամ։
Նիկոլը էն տեսակ հարս է, որ եթե իրեն դուռ ցույց տաս, կկանգնի միջանցքում ու կհարցնի․
– Դուք դե՞մ եք խաղաղությանը։

Ծանր է լինելու ՌԴ նախագահի վիճակը։ Հայաստանը ութ տարի չի կարողանում Նիկոլին իր տնից հանի, Պուտինը եկել և մի քանի ժեստով ուզում է հանի՞ ։ Վերջում Կրեմլում երևի առանձին հանձնաժողով կբացեն․
-Ուկրաինայի հարցը մի կողմ, նախ հասկանանք՝ Նիկոլ Փաշինյանին տնից ո՞նց ենք «ճանապարհում» ։ Հայաստանի ժողովուրդն էլ կենդանի լեզվով մտորում է՝
մենք 8 տարի Նիկոլին տնից չենք կարում հանենք, Պուտինը կարա՞ ԵԱՏՄ-ից հանի

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մեսին ֆուտբոլային ակումբ է գնում

Մեսին ֆուտբոլային ակումբ է գնում Thu, 17 Sep 2026 02:00:14 +0400 Լեգենդար արգեինտացի ֆուտբոլիստ Լիոնել…

5 ժամ ago

Իրանի հետ առճակատումը կսաստկանա․ նախազգուշացնում է Ջեյ Դի Վենսը

Իրանի հետ առճակատումը կսաստկանա․ նախազգուշացնում է Ջեյ Դի Վենսը Thu, 17 Sep 2026 01:30:04 +0400…

6 ժամ ago

Փորձել են հարձակվել Մեքքայի վրա

Փորձել են հարձակվել Մեքքայի վրա Thu, 17 Sep 2026 01:00:24 +0400 Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել…

6 ժամ ago

Մոտ կես միլիարդ դոլար են կորցրել՝ «անգրագետ գործարքի» պատճառով

Մոտ կես միլիարդ դոլար են կորցրել՝ «անգրագետ գործարքի» պատճառով Thu, 17 Sep 2026 00:30:25 +0400…

7 ժամ ago

Բասկովն անկեղծացել է ու պատմել իր կախվածությունների մասին

Բասկովն անկեղծացել է ու պատմել իր կախվածությունների մասին Thu, 17 Sep 2026 00:00:15 +0400 Ռուս…

7 ժամ ago

Ձեզ թվում է Նիկոլ Փաշինյանը չգիտի՞

Ձեզ թվում է Նիկոլ Փաշինյանը չգիտի՞ Wed, 16 Sep 2026 23:57:42 +0400 Ձեզ թվում է…

7 ժամ ago