Հինգշաբթի , 28 Մայիսի 2026

Մենք 8 տարի Նիկոլին տնից չենք կարում հանենք, Պուտինը կարա՞ ԵԱՏՄ-ից հանի՞

Մենք 8 տարի Նիկոլին տնից չենք կարում հանենք, Պուտինը կարա՞ ԵԱՏՄ-ից հանի՞

Thu, 28 May 2026 16:45:44 +0400


Էն հարսի նման, որ մտնում է լենուբոլ տուն, ավլում, սրբում ամեն ինչ, իսկ երբ ասում են՝ մենք քեզ էլ չենք պահում, հազար ու մի հնարք է բանեցնում, որ դուրս չանեն։ Սկզբում բոլորը հիացած էին․
-Վա՜յ, էս ինչ համեստ, խելոք, տնեցիների ցավով ապրող հարս է։

Մի երկու օր տունը մաքրեց, հին պահարանները բացեց, փոշիները ցույց տվեց, հարևանների մոտ էլ բամբասեց, թե էս տունը նախկինում ինչ կեղտոտ էր։ Ինքը եկավ ու զրո կետից տուն սարքեց։
Հետո կամաց-կամաց սկսվեց իրական կյանքը։
Սառնարանը դատարկվեց, տան փողերը պակասեցին, բայց հարսը ամեն օր live էր մտնում ու ասում․
-Կարևորը տան մթնոլորտն է։
Մի օր էլ տեսան՝ տան ոսկիները չկան, բայց ինքը բացատրում է․
-Դա կորուստ չէ, դա թափանցիկության գործընթաց է։ Մենք մի ընտանիք ենք։
Տանն ասացին՝
-Բա եթե մենք ենք ընտանիքը, ինչի՞ ենք մենք սոված մնում, իսկ դու՝ շրջագայությունների և ուտուշ- խմուշի մեջ։
Բայց դե Փաշինյանը ամեն ինչի պատասխանը ունի և տնեցիք ութ տարի նրանից չեն կարողանում ազատվել։
Հիմա նույն կրակի մեջ է ընկել ԵԱՏՄ-ն, ՌԴ նախագահը։ Արդեն սանկցիաներ է կիրառում, որ Նիկոլ Փաշինյանին (Հայաստան չեմ ասում, Նիկոլ եմ ասում, որովհետև Պուտինը Հայաստանը չի նույնացնում Փաշինյանի հետ) իր տնից՝ ԵԱՏՄ-ից հանի, բայց նա երկու ոտը մի կոշիկում է դրել ու սերիալային դեմքով ասում՝ Ես ԵԱՏՄ-ից դուրս եկողը չեմ, բա ինձ ո՞վ է պահելու։
-Ինչու՞ եք ինձ ասում, որ աչքս դրսում է, ես բոլորին հավասարաչափ եմ սիրում, ձեր տղան էլ դրա մեջ է։ Ինձնից լիուլի օգտվում է։ Ես տարբերություն չեմ դնում՝ մեկի հետ ժամադրվում, փողերն եմ քամում, մյուսի հետ ժամադրվում՝ խոստումներն եմ քամում, դե դուք էլ իմ տունն ու օջախն եք, օգտվում եմ՝ իմ վայելքների չափով։ Երբ ինձ չբավարարեք, դուրս կգամ։
Նիկոլը էն տեսակ հարս է, որ եթե իրեն դուռ ցույց տաս, կկանգնի միջանցքում ու կհարցնի․
– Դուք դե՞մ եք խաղաղությանը։

Ծանր է լինելու ՌԴ նախագահի վիճակը։ Հայաստանը ութ տարի չի կարողանում Նիկոլին իր տնից հանի, Պուտինը եկել և մի քանի ժեստով ուզում է հանի՞ ։ Վերջում Կրեմլում երևի առանձին հանձնաժողով կբացեն․
-Ուկրաինայի հարցը մի կողմ, նախ հասկանանք՝ Նիկոլ Փաշինյանին տնից ո՞նց ենք «ճանապարհում» ։ Հայաստանի ժողովուրդն էլ կենդանի լեզվով մտորում է՝
մենք 8 տարի Նիկոլին տնից չենք կարում հանենք, Պուտինը կարա՞ ԵԱՏՄ-ից հանի

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՀԱՊԿ-ում անդրադարձել են Հայաստանի հետ կապված իրավիճակին

ՀԱՊԿ-ում անդրադարձել են Հայաստանի հետ կապված իրավիճակին Thu, 28 May 2026 14:35:34 +0400 Հայաստանը շարունակում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով