Երեքշաբթի , 8 Սեպտեմբերի 2026

Որ դեպքերում ապահովագրությունը չի փոխհատուցում

Որ դեպքերում ապահովագրությունը չի փոխհատուցում

Tue, 08 Sep 2026 11:24:27 +0400


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը անդրադարձել է առողջապահական ծառայությունների հասանելիության և ապահովագրական համակարգի շրջանակում դրանց փոխհատուցման հարցերին՝ ընդգծելով, որ Հայաստանում բժշկական բոլոր ծառայություններն անվճար լինելու մասին պատկերացումը չի համապատասխանում իրականությանը։

Նրա խոսքով՝ երեխաների առողջության պահպանման ուղղությունը շարունակում է մնալ ոլորտային քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Ավանեսյանը նշել է, որ վերջին տարիներին ներդրված նոր ծրագրերն ու ընդլայնված ծառայությունները նախևառաջ հասանելի են դարձվել երեխաներին, և այդ մոտեցումը շարունակվելու է։

Միաժամանակ նախարարը պարզաբանել է, որ առողջության ապահովագրությունը նախատեսում է բժշկական ծառայությունների որոշակի, նախապես սահմանված փաթեթ, որի շրջանակում է պետությունը փոխհատուցում բուժօգնության ծախսերը։

Ավանեսյանի ներկայացմամբ՝ որոշ բժշկական խորհրդատվություններ կարող են չփոխհատուցվել, եթե քաղաքացին չի հետևել սահմանված բժշկական ուղեգրման կարգին։ Օրինակ՝ պլանային խորհրդատվության համար պոլիկլինիկա դիմելու փոխարեն քաղաքացին անմիջապես հիվանդանոց այցելելու դեպքում տվյալ ծառայությունը կարող է չընդգրկվել ապահովագրական փոխհատուցման մեջ։

Նախարարը նաև նշել է, որ որոշ մասնագիտությունների շրջանակում մատուցվող խորհրդատվությունները կարող են նախատեսել համավճար։ Այդ դեպքերը ևս կարգավորվում են առանձին ընթացակարգերով։

Ավանեսյանի խոսքով՝ համընդհանուր առողջության ապահովագրության նպատակը բնակչության ամբողջական ընդգրկումն է ապահովագրական համակարգում, սակայն դա չի նշանակում, որ բժշկական ոլորտում առկա բոլոր ծառայություններն առանց բացառության ներառվելու են ապահովագրական փաթեթում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Երևան» երկաթուղային կայարանում բացվել է Tour EXPO 2026 ցուցահանդեսը

«Երևան» երկաթուղային կայարանում բացվել է Tour EXPO 2026 ցուցահանդեսը Mon, 07 Sep 2026 11:24:34 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով