Եկան, տեսան, նկարվեցին, հետո՞

Եկան, տեսան, նկարվեցին, հետո՞

Tue, 05 May 2026 09:00:06 +0400


Նայում եմ հաճույքից հալվող, ժպիտից շողացող դեմքով Նիկոլ Փաշինյանին եւ փորձում եմ հասկանալ` ի՞նչն է այսպես երջանկացրել այս մարդուն, որի դեմքը հայի, արցախցու, հայկական ընդդիմության, հայկական արժեքների, հայոց եկեղեցու մասին խոսելիս աղավաղվում է եւ չարությունից մթագնում:

Հասկացանք, որ մի քանի հազար լուսանկար արվեց՝ յուրաքանչյուր եվրոպացի պաշտոնյայի հետ մի քանի անգամ․ հատուկ դրա համար ստենդ էին կառուցել, եւ բոլոր հնարավոր դիրքերից լուսանկարվեցին, ու տարածեցին: Ոնց որ հետեւորդների քանակից է սիրտը փառավորվում, այդ լուսանկարների առատությունից էլ երեւի գոհացավ:

Եվրոպացի որոշ պաշտոնյաներ նաեւ սեր բացատրեցին, գլուխը շոյեցին, ուսին թփթփացրին, որ ուշիմ աշակերտի նման կատարել է տնային աշխատանքը եւ ռուսներից հնարավորինս դիստանցավորվել: Նաեւ դեմ չի եղել, որ Վլադիմիր Զելենսկին գա Հայաստան եւ հայկական ամբիոնից Պուտինին սպառնալիքներ ուղղի:

Տեսանք նաեւ, որ որոշ արեւմտամետների ոգեւորությանը չափ չկար` րոպեում 10 ստատուս էին գրում, շշպռում հակառակն ասող, հնարավոր հետեւանքներից զգուշացնող մարդկանց: Իշխանության եւ նրա սատելիտների տրամադրություններից կարելի էր հասկանալ, որ հունիսի 7-ի ընտրություններում արդեն իրենց հաղթած են զգում եւ համարում են, որ այս գագաթնաժողովն էականորեն ավելացրեց իրենց քվեների քանակը:

Բայց ես, անկեղծ ասած, չեմ հասկանում, թե ինչ շահեց այս ամենից Հայաստանը: Եկան, տեսան, նկարվեցին, ասացին, որ Հայաստանը Եվրոպայի սրտում է եւ հոգու մեջ: Իսկ ի՞նչ է լինելու դրանից հետո: Կարողանալո՞ւ են մեր եվրոպացի բարեկամները զսպել Ալիեւի եւ մեր մյուս թշնամիների ախորժակը: Այն Ալիեւի, որը տեսակապով միացավ գագաթնաժողովին ու վիրավորեց, նվաստացրեց ե՛ւ հայերին, ե՛ւ եվրոպացիներին: Կարողանալո՞ւ են նվազեցնել Ռուսաստանից ակնկալվող պատժամիջոցների աղետալի ազդեցությունը մեր երկրի վրա: Կարողանալո՞ւ են մեզ զինել, մեր անվտանգության հարցերում օժանդակել: Մեզ ընդգրկելո՞ւ են Եվրամիության կազմում, վիզաների ազատականացում լինելո՞ւ է: Արցախցիների վերադարձին հետամուտ լինելո՞ւ են: Արցախի տարածքում մեր մշակութային արժեքների ոչնչացումը կանխելո՞ւ են: Ի՞նչ կոնկրետ հետեւանք եւ օգուտ ենք արձանագրելու եվրոպական պաշտոնյաների այս վոյաժից: Թե՞ սա նրանց համար հերթական էկզոտիկ երկիրն էր, որտեղ երկու հետաքրքիր օր անցկացրին եւ որը կարող են իրենց շահերին ծառայեցնել, ինչպես արել են Ուկրաինայի, Մոլդովայի, Ռումինիայի եւ այլ դեպքերում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

61 կարատանոց զմրուխտներ․ Քիմ Քարդաշյանը կրել է Էլիզաբեթ Թեյլորի վզնոցը

61 կարատանոց զմրուխտներ․ Քիմ Քարդաշյանը կրել է Էլիզաբեթ Թեյլորի վզնոցը Mon, 02 Nov 2026 23:36:11…

18 րոպե ago

Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը

Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Mon, 02 Nov 2026 23:30:56 +0400 Անհրաժեշտ է…

24 րոպե ago

Ռիհաննան և Ֆրենսիս Քյուրքջյանը բացահայտում են նոր J’adore Intense օծանելիքի նոտաները

Ռիհաննան և Ֆրենսիս Քյուրքջյանը բացահայտում են նոր J’adore Intense օծանելիքի նոտաները Mon, 02 Nov 2026…

31 րոպե ago

Երևանի քաղաքապետարանում կաշառքի դեպքեր, չվերթերի սահմանափակումներ․ օրվա թոփ լուրերը

Երևանի քաղաքապետարանում կաշառքի դեպքեր, չվերթերի սահմանափակումներ․ օրվա թոփ լուրերը Mon, 02 Nov 2026 23:23:33 +0400…

31 րոպե ago

Նիկոլը բոլորից լավ գիտի, որ պարտվել է

Նիկոլը բոլորից լավ գիտի, որ պարտվել է Mon, 02 Nov 2026 23:15:12 +0400 2026 թվականին…

39 րոպե ago

Նորից բախումների, քաղաքացիական պատերազմի վտանգը կախել է երկրի գլխին

Նորից բախումների, քաղաքացիական պատերազմի վտանգը կախել է երկրի գլխին Mon, 02 Nov 2026 23:09:39 +0400…

45 րոպե ago