«Հրապարակ». Հայաստանի հետ արդեն որեւէ գործընկերության մասին խոսակցություն լինել չի կարող. Գաբրիելյանով

«Հրապարակ». Հայաստանի հետ արդեն որեւէ գործընկերության մասին խոսակցություն լինել չի կարող. Գաբրիելյանով

Tue, 05 May 2026 09:15:10 +0400


Եվրոպական Միության քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նպատակն Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ ստեղծելն է, եւ եվրոպացիներն այս մասին խոսում են անթաքույց: Հասկանալի է, որ ի սկզբանե թե՛ Ռուսաստանում, թե՛ Ուկրաինայում եւ թե՛ Հայաստանում սա ընկալվեց որպես Ռուսաստանին նվաստացնելու փորձ: Զելենսկուն ընդունում է մի պետություն, որը պատմականորեն ռուսական կողմնորոշում է ունեցել եւ Ռուսաստանն իր ռազմավարական դաշնակիցն է համարում, պետություն, որի գրեթե բոլոր ռազմավարական ձեռնարկությունները ռուսական են, որտեղ ռուսական երկու ռազմաբազա կա, պետություն, որի ղեկավարն առերեւույթ, բոլոր բարձրաստիճան հանդիպումների ժամանակ ու դրանցից հետո, ներառյալ` վերջին հանդիպումը Մոսկվայում, հավաստիացրել է, թե ջերմ բարեկամական հարաբերություններ ունի Ռուսաստանի եւ ՌԴ նախագահի հետ: Հասկանալի է, որ Ռուսաստանի արձագանքը կոշտ է լինելու:

«Կասեմ այն, ինչ ես գիտեմ` իհարկե, Զելենսկու այցելությունն էմոցիաների փոթորիկ է առաջացրել Մոսկվայում: Ըստ էության, Հայաստանի հետ որեւէ գործընկերության մասին խոսակցություն արդեն չի կարող լինել»,- «Հրապարակի» հետ զրույցում ասում է ռուսաստանցի մեդիամագնատ, հրատարակիչ, վերլուծաբան Արամ Գաբրիելյանովը:

– Մեզ մոտ տրամադրությունները երկակի են: Մարդկանց մի մասը ոգեւորված է, խցկվելով նկարվում է Մակրոնի հետ, մյուսները չեն ողջունում Զելենսկու այցը, համարում են, որ Պուտինը սա կուլ չի տա, եւ սպասում են Ռուսաստանի արձագանքին՝ ներառյալ գազի վաճառք եվրոպական գներով: Ձեր կարծիքով, ի՞նչ պատասխան սպասել Ռուսաստանից:

– Փաշինյանը եւ նրա թիմը իրենց համար որպես գործընկեր ընտրեցին Զելենսկուն: Ես չեմ մեկնաբանի այն, որ Զելենսկին առաջինն է շնորհավորել Ադրբեջանին, եւ նմանատիպ բաներ: Իրենք` Փաշինյանի թիմն անընդհատ ասում է, որ պատերազմին Պուտինը չմասնակցեց հայերի կողմից, բա ինչո՞ւ են ողջագուրվում Զելենսկու հետ, որը մասնակցեց հակառակորդի կողմից: Որքան գիտեմ, Զելենսկին այսօր չպատասխանեց հարցին, թե, այնուամենայնիվ, Ուկրաինան մատակարարե՞լ է Ադրբեջանին ֆոսֆորային ռումբեր: Նա չպատասխանեց, ո՛չ այո ասաց, ո՛չ` ոչ: Եթե մատակարարած չլիներ, կասեր՝ ոչ: Այս ամենի մասին չարժե անգամ խոսել: Այն հազար մարդը, որ դուրս եկավ փողոց` եվրոպացիներին տեսնելու, ողջունելու, այն զանգվածն է, որն ամեն դեպքում լինելու է Փաշինյանի կողքին: Պարզ է, չէ՞, որ անգամ եթե վաղը Փաշինյանը փոքր երեխաներ խորովի եւ ուտի ուղիղ եթերում, մարդիկ կասեն՝ ոչ մի սարսափելի բան չկա: Ես ուղղակի տեսել եմ տեսանյութ, որում մի տարիքով հայուհի ասում է՝ այո, իմ թոռնիկը մահացել է Ղարաբաղում, առաջնագծում, բայց ես, միեւնույն է, Փաշինյանի կողմից եմ լինելու, որովհետեւ նա մեզ համար Հիսուս Քրիստոս է:

– Իհարկե, կան Նիկոլի վրա էքստրեմալ ձեւով կենտրոնացածներ, բայց քիչ են: Մի մասն էլ ասում է՝ եվրոպացիներին հրավիրել էր քաղաքական գագաթնաժողովի, ինչպե՞ս չկանչեր Զելենսկուն, արգելեր նրա ժամանումը:

– Նախ՝ Ուկրաինան Եվրոպական Միության անդամ չէ: Հայաստանը եւս ԵՄ կազմում չէ: Ինչպե՞ս կարելի է մի երկրում, որը ԵՄ անդամ չէ, անցկացնել ԵՄ գագաթնաժողով: Բացատրեք ինձ:

– Ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի:

– Այ, դա արդեն ուրիշ խոսակցություն է: Այսինքն, դա ակցիա է՝ ի աջակցություն Նիկոլի, որ ընտրությունների ժամանակ Նիկոլի տոկոսները որոշ չափով ավելացնեն: Բայց կարծում եմ, այդ ակցիան ոչինչ չի ավելացնի, քանի որ Հայաստանը կտրուկ բեւեռացվել է, բաժանվել է երկու մասի: Մի մասը՝ մոտ 30 տոկոսը, Նիկոլի կողմնակիցներն են: Ես հիմա Մոսկվայում զբաղված եմ այդ հաշվարկներով: Փաշինյանը, ըստ իմ հաշվարկների, առավելագույնը 30 տոկոս է հավաքելու: Այս ընտրազանգվածի վրա անօգուտ է աշխատելը, նրանց որեւէ բան բացատրելը, որովհետեւ, ինչ էլ լինի, նրանք, միեւնույն է, քվեարկելու են նրա օգտին: Պայքարը գնում է մյուս 70 տոկոսի համար:

– Ձեր տպավորությամբ, մյուս թեկնածուների թվում ո՞վ է այս պահին առաջինը:

– Իմ տպավորությամբ, ինչպես ես եմ տեսնում, Սամվել Կարապետյանն արագընթաց առաջ է գնում: Նա կհավաքի մոտ 40 տոկոս: Իմ կարծիքով, նա կհաղթի ընտրություններում, եթե, իհարկե, նրան չհանեն ընտրապայքարից, օրինակ, ընտրություններից մի շաբաթ առաջ: Սանդուն հենց այդ պատճառով էլ եկել է: Չէ՞ որ նա Մոլդովայում հենց այդպես վարվեց՝ 2 կուսակցություն հանեց ընտրապայքարից, ու վերջացավ:

– Եվ հիմա փորձի փոխանակո՞ւմ է անելու Փաշինյանի հետ:

– Այո: Իսկ Կրեմլում, իմ իմանալով, կա երկու թեւ: Մեկը կարծում է, որ պետք է մեղմ մոտեցում ցուցաբերենք: Իսկ երկրորդը վճռականորեն է տրամադրված եւ կարծում է, որ Հաղթանակի օրվանից հետո պետք է կիրառել բոլոր հնարավոր սանկցիաները Հայաստանի նկատմամբ՝ սկսած Հայաստանից Ռուսաստան օդային հաղորդակցությունը դադարեցնելուց եւ գազի գնի բարձրացումից, վերջացրած ատոմակայանը կանգնեցնելով: Ես չգիտեմ, թե այս դիրքորոշումներից որը կընտրի Պուտինը: Նա շատ խելամիտ, կշռադատող քաղաքական գործիչ է: Տեսնենք, թե ինչ ընտրություն նա կկատարի: Բայց այսօր ես խոսել եմ մարդկանց հետ, ովքեր կոշտ դիրքորոշում ունեն: Դուք հասկանում եք, երեւի, որ եթե չլիներ Զելենսկու՝ Երեւան գալը եւ Փաշինյանի հետ նրա գրկախառնությունները, ոչ մի նման բան, ոչ մի կոշտ ռեակցիա չէր լինի:

– Փաստորեն, հիմա Պուտինը ստիպված է որեւէ կերպ արձագանքել` բոլորը հիմա սպասում են նրա արձագանքին:

– Չէ, կարծում եմ՝ իրավիճակն այնպիսին է, որ Պուտինն ինքն էլ է տրամադրված վճռականորեն: Նա մարդ է, որը չգիտի «հետ» բառը եւ գիտի միայն «առաջ» բառը: Թե ինչ դիրք «կընդունի» Կրեմլը, հիմա ոչ ոք չգիտի, բացի Պուտինից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արագընթաց նավակը բախվել է կամրջին․ տուժել է հինգ ոստիկան

Արագընթաց նավակը բախվել է կամրջին․ տուժել է հինգ ոստիկան Sat, 25 Jul 2026 11:30:34 +0400…

13 րոպե ago

Պատժում են բոլորին

Պատժում են բոլորին Sat, 25 Jul 2026 11:15:59 +0400 Խորհրդարանում իր աշխատանքին երեկ հրաժեշտ տվեց…

27 րոպե ago

Dior-ը ցուցադրություն կանցկացնի Իռլանդիայի հնագույն համալսարաններից մեկում

Dior-ը ցուցադրություն կանցկացնի Իռլանդիայի հնագույն համալսարաններից մեկում Sat, 25 Jul 2026 11:00:37 +0400 Dior Pre-Fall…

43 րոպե ago

Ռուսական վճարային համակարգը դադարեցրել է դեպի Հայաստան և Ադրբեջան կատարվող առցանց վճարումները

Ռուսական վճարային համակարգը դադարեցրել է դեպի Հայաստան և Ադրբեջան կատարվող առցանց վճարումները Sat, 25 Jul…

59 րոպե ago

Ոստիկանը մեղադրվում է բռնաբարության եւ այլ ծանր հանցանքների մեջ

Ոստիկանը մեղադրվում է բռնաբարության եւ այլ ծանր հանցանքների մեջ Sat, 25 Jul 2026 10:30:43 +0400…

1 ժամ ago

Երկու ահազանգ, մեկ մահ

Երկու ահազանգ, մեկ մահ Sat, 25 Jul 2026 10:18:21 +0400 Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի…

1 ժամ ago