«Հրապարակ». Տավուշի մարզպետի կադրային արտառոց նշանակումը

«Հրապարակ». Տավուշի մարզպետի կադրային արտառոց նշանակումը

Tue, 05 May 2026 10:45:49 +0400


Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքը հայտնում է, որ մարզպետ Հայկ Ղալումյանը ապրիլի 27-ին որոշել է Գոհար Թամամյանին ազատել Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնից լուծելով նրա հետ 2022թ․ հոկտեմբերի 14-ին կնքված աշխատանքային պայմանագիրը։ Նույն օրը՝ ապրիլի 27-ին`, մարզպետը որոշել է Հասմիկ Աղաջանյանին նշանակել Հաղարծինի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչեւ այդ պաշտոնում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մրցույթի արդյունքներով տնօրենի ընտրությունը (նշանակումը)։ Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղում մարզպետի կատարած այդ նշանակումը տարակուսանք է հարուցել։ Հասմիկ Աղաջանյանը մինչ այդ Հաղարծինի դպրոցում դասվար է աշխատել։ Նրա երկու տղաները ժամկետային զինծառայություն չեն անցել։ Որդիներից մեկը՝ Ցոլակը, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում որպես մեղադրյալ քննվելիս դատավորի հարցին պատասխանել է, որ ինքը ֆիզիկապես առողջ է։

Հաղարծին գյուղից տեղեկացա, որ Հ․ Աղաջանյանի որդիները կասկածվում են խմբով բնակարանային գողություններ կատարելու մեջ, իսկ որդիներից Ցոլակ Թամամյանի նկատմամբ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում դատ է ընթանում՝ 2025թ․ հունվարի 8-ին Հաղարծին գյուղի 16-ամյա բնակչի առողջությանը խմբով ծանր վնաս հասցնելու գործով։ Ց․ Թամամյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 46-166 հոդվածի 2-րդ մասի 2-րդ , 5-րդ եւ 6-րդ կետերով (Առողջությանը ծանր վնաս պատճառելուն հանցակցությունը)։ Հաղարծինեցիներն ասում են՝ իր տղաներին ճիշտ չդաստիարակած Հասմիկ Աղաջանյանին չի կարելի վստահել այդ մեծ գյուղի հանրակրթական դպրոցի ղեկավարությունը։ Ասում են նաեւ, որ Հ․ Աղաջանյանի՝ դպրոցի տնօրենի ԺՊ նշանակելուն աջակցել է Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը, որը մտերիմ է Հ․ Աղաջանյանի ընտանիքի հետ, իսկ Հ․ Աղաջանյանի սկեսուրը Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Մերուժան Հարությունյանի բարեկամն է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիկոլ, ընդդիմությունը նվեր չէ, որ ուզածդ անես

Նիկոլ, ընդդիմությունը նվեր չէ, որ ուզածդ անես Mon, 02 Nov 2026 15:45:57 +0400 Մինչ իշխանությունը՝…

27 րոպե ago

Խոշոր գողություն «Զվարթնոց»-ում. Օտարերկրացու պայուսակը գողացել է մեկ այլ օտարերկրացի

Խոշոր գողություն «Զվարթնոց»-ում. Օտարերկրացու պայուսակը գողացել է մեկ այլ օտարերկրացի Mon, 02 Nov 2026 15:30:44…

42 րոպե ago

Բելգիայի վարչապետը հրաժարական է տվել

Բելգիայի վարչապետը հրաժարական է տվել Mon, 02 Nov 2026 15:15:00 +0400 Բելգիայի վարչապետ Բարտ դե…

58 րոպե ago

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին Mon, 02 Nov 2026 14:49:17 +0400 Նոյեմբերի 1֊ին…

1 ժամ ago

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է. Ո՞վ է ընտրյալը

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է. Ո՞վ է ընտրյալը Mon, 02 Nov 2026 14:47:31 +0400 Օլիմպիական խաղերի…

1 ժամ ago

Ինչպես Մոնթե Մելքոնյանի այրին համաձայնեց աջակցել «Մոնթե» ֆիլմի նկարահանումներին

Ինչպես Մոնթե Մելքոնյանի այրին համաձայնեց աջակցել «Մոնթե» ֆիլմի նկարահանումներին Mon, 02 Nov 2026 14:30:04 +0400…

2 ժամ ago