Թուրքիայի փոխնախագահը գրառում է արել Փաշինյանի հետ հանդիպման վերաբերյալ

Թուրքիայի փոխնախագահը գրառում է արել Փաշինյանի հետ հանդիպման վերաբերյալ

Tue, 05 May 2026 11:00:53 +0400


Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման վերաբերյալ գրառում է արել X-ի իր էջում։

«Երևանում, որտեղ, ներկայացնելով մեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, մասնակցում եմ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, համապարփակ և արդյունավետ հանդիպում ունեցա Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ։ Պարոն Փաշինյանի հետ մեր հանդիպման ընթացքում համապարփակ կերպով քննարկեցինք մեր երկկողմ հարաբերությունները։ Մենք նաև հնարավորություն ունեցանք քննարկելու այն քայլերը, որոնք կամրապնդեն (կարող են ամրապնդել) տրանսպորտային, մաքսային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքները, ինչպես նաև փոխկապակցվածությունը»։

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, Յըլմազը նշել է, որ կարգավորման գործընթացում ձեռնարկված փոխադարձ կառուցողական քայլերի արդյունքում ձեռք բերված շոշափելի առաջընթացը Թուրքիային նույնպես գոհունակություն է պատճառում։

«Հավատում ենք՝ համագործակցության խորհրդանշական և հստակ ոլորտները, ինչպիսին է Անիի կամրջի համատեղ վերականգնումը, որի շուրջ այսօր մենք ստորագրեցինք փոխըմբռնման հուշագիր, կնպաստեն կայուն խաղաղությանը և անվտանգ միջավայրին։ Հիմնվելով տարածաշրջանային խաղաղության, երկխոսության և կայունության վրա՝ մենք վճռականորեն կշարունակենք մեր մոտեցումը, որը միտված է Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորմանը նպաստելուն, տնտեսական համագործակցությունը մեծացնելուն և մեր ժողովուրդների միջև կապերը ամրապնդելուն»,-ընդգծել է Թուրքիայի փոխնախագահը։

Նա նաև շնորհակալություն եմ հայտնել Փաշինյանին ջերմ հյուրընկալության համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ձերբակալվել են նկարների գողերը

Ձերբակալվել են նկարների գողերը Fri, 09 Oct 2026 02:30:21 +0400 Ֆրանսիայում ձերբակալել են Կանն-սյուր-Մերի Պյեր…

35 րոպե ago

Իրանի դեմ ռազմական նոր հարվածների տարբերակներ են մշակում

Իրանի դեմ ռազմական նոր հարվածների տարբերակներ են մշակում Fri, 09 Oct 2026 02:00:21 +0400 Սպիտակ…

1 ժամ ago

Տիտղոսազուրկ արքաեղբոր Bentley-ն հանվել է վաճառքի

Տիտղոսազուրկ արքաեղբոր Bentley-ն հանվել է վաճառքի Fri, 09 Oct 2026 01:30:14 +0400 Մեծ Բրիտանիայում տիտղոսազուրկ…

2 ժամ ago

Մեղադրել է կնոջը հետապնդելու մեջ

Մեղադրել է կնոջը հետապնդելու մեջ Fri, 09 Oct 2026 01:00:14 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը…

2 ժամ ago

Ո՞վ է գրականության ոլորտում 2026 թ․ Նոբելյան մրցանակակիրը

Ո՞վ է գրականության ոլորտում 2026 թ․ Նոբելյան մրցանակակիրը Fri, 09 Oct 2026 00:30:55 +0400 Գրականության…

3 ժամ ago

Վերակենդանացած տղամարդը պատմել է, թե ինչ է տեսել «մահվանից հետո»

Վերակենդանացած տղամարդը պատմել է, թե ինչ է տեսել «մահվանից հետո» Thu, 08 Oct 2026 23:55:16…

3 ժամ ago