Հայաստանն ու Եվրոպան այսօր ավելի մոտ են․ դեր Լեյեն

Հայաստանն ու Եվրոպան այսօր ավելի մոտ են․ դեր Լեյեն

Tue, 05 May 2026 12:09:01 +0400


Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ազդարարել է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների նոր հանգրվանի մասին։

Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովի ժամանակ նա շեշտել է, որ ՀՀ–ԵՄ երկկողմ կապերը սերում են հինավուրց քաղաքակրթություններից, սակայն այսօր ստանում են գործնական և ռազմավարական նոր բովանդակություն։

«Սա ոչ միայն մեզ միավորող հարուստ պատմությունն ու մշակույթն է, այլև այն հնարավորությունները, որոնք բացվում են մեր առջև: ՀՀ-ն և ԵՄ-ն այսօր ավելի մոտ են, քան երբևէ եղել են: Մենք առաջընթաց ենք արձանագրում վիզաների ազատականացման հարցում, ինչպես նաև ներդրումային հոսքերի ապահովման ուղղությամբ. մեր ներդրումային ծրագրով արդեն նախատեսված է 2.5 մլրդ եվրո: Այս գագաթնաժողովով հարաբերությունները նոր մակարդակ են թևակոխում: Հայաստանն իսկապես ապահովում է ամենակարճ երթուղին Եվրոպայի համար դեպի Կենտրոնական Ասիա և Կասպից ծով: Նախկինում պատերազմների և աշխարհաքաղաքական նկատառումների բերումով այդ երթուղին փակ էր, սակայն այժմ դուք փոխում եք իրավիճակը՝ շնորհիվ խիզախ ընտրության՝ հանուն խաղաղության և եվրոպական ցանցերին ավելի մեծ ինտեգրման»,– ասաց նա։

Հայաստանը, ըստ ֆոն դեր Լյայենի, կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն նոր առևտրային ուղիների համար, մանավանդ՝ կրիտիկական հումքի տեսակետից:

«Եվրոպան պատրաստ է օժանդակել թե՛ ֆիզիկական ենթակառուցվածքների հարցում, քանի որ այդ ապրանքներն ու հումքը պետք է տեղափոխել, և թե՛ տեղական էներգետիկ արտադրության ու էներգետիկ կապերի տեսանկյունից՝ Սև ծովի միջոցով, ինչպես նաև աջակցել զարգացող ՏՏ ոլորտին»,– շարունակեց ֆոն դեր Լյայենը։

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը՝ նա նկատեց, որ մինչ Ուկրաինայից Իրան տարածաշրջանը ցնցվում է պատերազմներից, Հարավային Կովկասում Հայաստանը փորձում է «բուժել հին վերքերը»։

Նա վերահաստատեց Եվրոպայի հանձնառությունը՝ աջակցելու խաղաղության գործընթացին՝ շեշտելով, որ հենց կայունությունն է հանդիսանում տնտեսական բարեկեցության հիմնական նախապայմանը։

Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Երևանում է Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Գործիքը» մաշվել է, հնացել

«Գործիքը» մաշվել է, հնացել Thu, 05 Nov 2026 01:18:14 +0400 Latest news from Հրապարակ ©…

7 ժամ ago

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան Thu, 05 Nov 2026 00:57:47…

7 ժամ ago

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում Thu,…

8 ժամ ago

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք Thu, 05 Nov 2026 00:25:08 +0400 Latest…

8 ժամ ago

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում Thu, 05 Nov 2026 00:22:10…

8 ժամ ago

Մենք չհամոզվող տեսակ ենք

Մենք չհամոզվող տեսակ ենք Thu, 05 Nov 2026 00:17:47 +0400 Latest news from Հրապարակ ©…

8 ժամ ago