ԵՄ առաջնորդները հավաքվել են Երեւանում, որ Ռուսաստանին հեռացնեն ռեգիոնից․ sudouest

ԵՄ առաջնորդները հավաքվել են Երեւանում, որ Ռուսաստանին հեռացնեն ռեգիոնից․ sudouest

Tue, 05 May 2026 13:30:15 +0400


Եվրոպական քաղաքական համայնքի Երեւանյան գագաթնաժողովի եւ ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովի նպատակը, ըստ ֆրանսիական sudouest պարբերականի, Ռուսաստանին ռեգիոնից հեռացնելն է։ Միաժամանակ, եվրոպացի առաջնորդները մտադիր են օգնել Հայաստանին՝ դիմակայելու ճգնաժամային իրավիճակներին եւ պայքարելու ընտրական շրջանում ապատեղեկատվության դեմ, քանի որ ավելի քան մեկ ամիս հետո այնտեղ տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ։ Հոդվածում ասվում է, որ եվրոպացիները օգնում են, որպեսզի Կովկասի ռեգիոնում գտնվող Հայաստանը զգուշորեն հեռանա Ռուսաստանից՝ իր պատմական դաշնակցից։ Եվրոպացի պաշտոնյաներից մեկը նույնիսկ հայտարարել է, որ ԵՄ-ն եւ Հայաստանը դեռ երբեք այսքան մոտ չեն եղել։

Վերջինս ասել է, որ այսօր կայանալիք գագաթնաժողովը առանցքային նշանակություն ունի եւ խորհրդանշելու է Հայաստանի աստիճանական շրջադարձը դեպի Արեւմուտք։ Գագաթնաժողովին կքննարկվեն ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագա ամրապնդման հեռանկարները այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են լոգիստիկան, տրանսպորտը, էներգետիկան եւ թվային տնտեսությունը։ Անդրադարձ կկատարվեն նաեւ գլոբալ մարտահրավերներին, ռեգիոնում տեղի ունեցած վերջին զարգացումներին, Մերձավոր-Արեւելյան հակամարտության ունեցած ազդեցություններին, Ուկրաինական ճգնաժամին եւ այլն։ Հայաստանը հույս ունի, որ կքննարկվի նաեւ վիզաների տրամադրման դժվարությունների մեղմացման հարցը։ Կստորագրվեն մի շարք համաձայնագրեր, ըստ նախնական տեղեկատվության։ Պարբերականը նաեւ անդրադարձել է այն բանին, թե Երեւանն ինչպես հյուրընկալեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Ֆրանսիական sudouest-ի գնահատմամբ՝ Մակրոնին Երեւանում ընդունեցին որպես աստղի։

Հայաստանյան պետական այցի մանրամասների մասին խոսելով՝ ֆրանսիական sudouest-ը նկատում է՝ արդյո՞ք այս ամենը նշանակում է, որ Հայաստանը անդամակցելու է Եվրամիությանը։ Այս հարցն առաջանում է, հատկապես նկատի ունենալով այն աջակցության ծավալը, որը նկատվեց նախօրեին։ Այս հարցին Երեւանում շատ մեծ զգուշությամբ են մոտենում։ Պարբերականը նկատել է, որ անցյալ տարի Հայաստանն ընդունել է օրենք, որը թույլ է տալիս դիմել ԵՄ անդամակցության համար, շարունակելով այն քաղաքական գիծը, որը սկսվել էր դեռ 2017 թվականին։ Երեւանը դեռ վերջնական քայլ չի արել, իսկ Մոսկվան էլ զգուշացրել է, որ անհնար է, որ Հայաստանը անդամակցի ԵՄ-ին եւ պահպանի դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ֆրանսիական sudouest-ը խոսել է նաեւ հայ-ռուսական հարաբերությունների, Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի մասին, նկատելով, որ ներկայումս Հայաստանը հարցականի տակ է դնում Ռուսաստանի՝ որպես դաշնակից հուսալիությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Շիշ շպրտողը Արայիկ Հարությունյանի նախկին օգնականն էր

Շիշ շպրտողը Արայիկ Հարությունյանի նախկին օգնականն էր Sat, 31 Oct 2026 20:45:45 +0400 ԱԺ-ում տեղի…

12 րոպե ago

Թրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել

Թրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Sat, 31 Oct 2026 20:30:07 +0400 ԱՄՆ…

28 րոպե ago

Հաշված ժամեր են մնացել. կլինի՞ Մխիթարյանը մեկնարկային կազմում, թե՞ ոչ

Հաշված ժամեր են մնացել. կլինի՞ Մխիթարյանը մեկնարկային կազմում, թե՞ ոչ Sat, 31 Oct 2026 20:17:55…

40 րոպե ago

Ինչպես է կազմաքանդվում ՔՊ-ի լեգենդը

Ինչպես է կազմաքանդվում ՔՊ-ի լեգենդը Sat, 31 Oct 2026 20:15:12 +0400 Հայաստանի քաղաքական կյանքը դուրս…

43 րոպե ago

Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունից

Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունից Sat, 31 Oct 2026 20:00:48 +0400 Ուկրաինան…

57 րոպե ago

Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ

Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Sat, 31 Oct 2026 19:49:55 +0400 ՔՊ–ական…

1 ժամ ago