ԵՊՀ-ն որոշել է ուսուցիչներ վերապատրաստել

ԵՊՀ-ն որոշել է ուսուցիչներ վերապատրաստել

Tue, 05 May 2026 21:15:44 +0400


ԵՊՀ-ից տեղեկացանք, որ մայր բուհում «ERASMUS+»-ի «PROVE» նախագծի շրջանակում անցկացնում է ուսուցիչների վերապատրաստում՝ արժեքների և գիտելիքների վրա հիմնված կրթության (VaKE) մոտեցմամբ։

Վերապատրաստման շրջանակում ուսուցիչներին ներկայացվելու է երկընտրանքների (դիլեմաների) քննարկման նոր մոտեցում, որտեղ բացի գիտելիքներից ու հմտություններից՝ կարևորվում է նաև արժեքային բաղադրիչը։ Վերապատրաստմանը մասնակցելու հնարավորություն ունեն հասարակագիտական առարկաներ և լեզուներ դասավանդող ուսուցիչները։ Վերապատրաստումն անցկացվելու է ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի մասնաշենքի PRINTeL լսարանում (603) մայիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ ժամը 15։00-18։00-ն։ Վերապատրաստման ավարտին ուսուցիչները կստանան մասնակցության հավաստագիր (եթե մասնակցել են եռօրյա դասընթացին)։ Ծախսերը հոգում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «ERASMUS+»-ի «PROVE» նախագիծը։ Տրասնպորտային ծախսերի փոխհատուցում նախատեսված չէ։

Եռօրյա վերապատրաստմանը կարող է մասնակցել մինչև 25 ուսուցիչ (տեղերը լրանալուն պես գրանցումը կփակվի)։

Հ.Գ Արդեն պարզ է, թե Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանում և Հովհաննես Հովհաննիսյանի ղեկավարած Մայր բուհում ուսուցիչների հետ ինչ արժեքներից պետք է խոսեն և ինչ են քարոզելու նրանց:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում

«Հրապարակ». Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում Fri, 18 Sep 2026 08:45:38 +0400 Երբեմնի…

16 րոպե ago

«Հրապարակ»․ ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու

«Հրապարակ»․ ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու Fri, 18 Sep 2026 08:30:52 +0400 Առաջիկա…

30 րոպե ago

«Հրապարակ»․ Օրվա «հերոսն» էլ է ճամբարափոխներից

«Հրապարակ»․ Օրվա «հերոսն» էլ է ճամբարափոխներից Fri, 18 Sep 2026 08:15:54 +0400 «Գրատախտակի գնացած» պատգամավորուհու՝…

45 րոպե ago

«Հրապարակ»․ Ով է տիրանալու Կապանատան բանալուն

«Հրապարակ»․ Ով է տիրանալու Կապանատան բանալուն Fri, 18 Sep 2026 08:10:17 +0400 Կապանի համայնքապետարանի աշխատակազմը…

51 րոպե ago

«Հրապարակ»․ Ռազմաբազան ՝ պահեստ

«Հրապարակ»․ Ռազմաբազան ՝ պահեստ Fri, 18 Sep 2026 08:05:22 +0400 ՔՊ աղբյուրները պնդում են, որ…

56 րոպե ago

«Հրապարակ»․ Էդուարդ Թոփչյանը եւ կինը` իրավապահների ուշադրության կենտրոնում

«Հրապարակ»․ Էդուարդ Թոփչյանը եւ կինը` իրավապահների ուշադրության կենտրոնում Fri, 18 Sep 2026 08:00:56 +0400 Մեր…

1 ժամ ago