Կենտրոնի թաղապետի ֆեյսբուքյան ակտիվությունն ու չստացված թրոլինգը

Կենտրոնի թաղապետի ֆեյսբուքյան ակտիվությունն ու չստացված թրոլինգը

Tue, 05 May 2026 23:15:01 +0400


Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետրոսյանն անհարմար իրավիճակում է հայտնվել՝ Երևանի կենտրոնական փողոցում արված գորգանախշի մասին խոսելիս օգտագործելով «խալի» բառը։

Ֆեյսբուքյան բազմաթիվ օգտատերեր, «Ազատություն» ռադիոկայանն անդրադարձել էին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի այս խոսքին, ինչին ի պատասխան կրթությունն իրենց խոսքերով կարևորող ու նորաձև համարող իշխանությունների սրտի թաղապետը, մեկնաբանություն էր թողել «Ազատության» կարճ հոլովակի մեկնաբանությունների բաժնում։ Սակայն որպես ցանկացած այլ իշխանական, լինելով երևի թե շատ իմպուլսիվ, էմոցիոնալ, չէր բավարարվել 1 մեկնաբանությամբ։

Թվում է, թե առաջին մեկնաբանությամբ փորձել էր թրոլինգի ենթարկել լրատվականի անդրադարձը, 2-րդ մեկնաբանությամբ, կարծես, այնուամենայնիվ, ընդունել է, որ կարելի էր խուսափել «խալի» բառի գործածությունից։

Թվում է, թե սրանով կարող էր պատմությունն ավարտվել, բայց ո’չ, Կենտրոնի թաղապետը «չմարսելով» լրատվականի անդրադարձը կա’մ ինքն է փորփրել բառարանները, կա’մ կողքից հուշել են, որ «խալի» բառն առօրյա խոսակցականում գործածվում է որպես «գորգ» բառի հոմանիշ։

Նա վերադարձել է, 3-րդ` «հուժկու» պատասխանը տալու լրատվականին։

Թերևս, շնորհակալ լինենք թաղապետին, որ այլ բառերի դեպքում էլ առօրյա խոսակցականում օգտագործվող շատ այլ բառերի հոմանիշներ չի օգտագործում տեսախցիկների առաջ, որովհետև կան շատ այլ, ամեն դեպքում, ոչ եթերային բառեր, որոնք այո’ բոլորս էլ օգտագործում ենք, երբ տեսախցիկների առաջ չենք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Արտակարգ իրավիճակ՝ «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին

Արտակարգ իրավիճակ՝ «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին Sun, 25 Oct 2026 23:45:21 +0400 Հոկտեմբերի 25-ին՝ ժամը…

39 րոպե ago

Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է միասնական ընդդիմությանը

Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է միասնական ընդդիմությանը Sun, 25 Oct 2026 23:38:44 +0400 Վայոց…

45 րոպե ago

Վարդենիսի նախնական արդյունքները հայտնի են

Վարդենիսի նախնական արդյունքները հայտնի են Sun, 25 Oct 2026 23:35:06 +0400 Ինչպես հայտնի է, այսօր…

49 րոպե ago

Ամուսինը գլխատել է կնոջը՝ օժիտի շուրջ ունեցած վեճի պատճառով

Ամուսինը գլխատել է կնոջը՝ օժիտի շուրջ ունեցած վեճի պատճառով Sun, 25 Oct 2026 23:30:13 +0400…

54 րոպե ago

Լարված իրավիճակ` 25/24 ընտրատեղամասում. Հանձնաժողովի նախագահը համայնքապետին դուրս է հրավիրել. «Ազատ քվե»

Լարված իրավիճակ` 25/24 ընտրատեղամասում. Հանձնաժողովի նախագահը համայնքապետին դուրս է հրավիրել. «Ազատ քվե» Sun, 25 Oct…

59 րոպե ago

Ստեփանավանում մասնակցությունն աննախադեպ է․ Գևորգյան

Ստեփանավանում մասնակցությունն աննախադեպ է․ Գևորգյան Sun, 25 Oct 2026 23:20:20 +0400 Latest news from Հրապարակ…

1 ժամ ago