«Հրապարակ»․ Ալիեւը Երեւան գալու է այնպես, ինչպես Ալեքսանդր 2-րդը մտավ Փարիզ` ձիու վրա, հաղթածի կարգավիճակով

«Հրապարակ»․ Ալիեւը Երեւան գալու է այնպես, ինչպես Ալեքսանդր 2-րդը մտավ Փարիզ` ձիու վրա, հաղթածի կարգավիճակով

Wed, 06 May 2026 09:15:41 +0400


«Հրապարակի» զրուցակիցն ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանն է:

– Երեւանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովի ժամանակ տեսակապի միջոցով Բաքվի բռնապետ Իլհամ Ալիեւը կրկին խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, արցախցիների հասցեին դարձյալ վիրավորական արտահայտություններ է արել, սեպարատիզմ է կոչել արցախյան շարժումը, ասել է, որ պատերազմի հանցագործներին է պատժում, վերականգնել է իր երկրի տարածքային ամբողջականությունը, եւ արդեն Հայաստանի հետ հաստատված խաղաղությունը պտուղներ է տալիս` Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռներ են գալիս, եւ վառելիք են վաճառում մեզ: Փաշինյանը որեւէ կերպ չի հակադարձել նրան, փոխարենը արձագանքել է Եվրապառլամենտի նախագահ Մեցոլան՝ նշելով, որ Եվրոպայի ընդունած ցանկացած որոշում արվում է ընդհանուր քննարկումների արդյունքում, խոսքը վերջին բանաձեւի մասին է` ի պաշտպանություն արցախցիների վերադարձի իրավունքի: Ինչի՞ մասին էր նրա ելույթը:

– Ալիեւի քննադատություններն ուղղված էին Եվրոպային, այլ ոչ թե՝ Հայաստանին: Հայաստանի հետ Ալիեւը խոսելու թեմա չունի: Հայաստանը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կատարում է բոլոր պահանջները, այդ պրետենզիաներն ուղղված էին Եվրոպային: Եվրոպան նախ Ադրբեջանի հետ փող է աշխատում, մյուս կողմից էլ քննադատում է նույն Ադրբեջանին՝ բարձրացնելով տրիգերային հարցեր: Դրանք հիմնականում վերաբերում են Արցախին, Արցախի ժողովրդին: Ալիեւին դա զայրացնում է: Ասում է` ինձ հետ փող եք աշխատում, ուրեմն չպետք է բարձրաձայնեք այն հարցերի մասին, որոնք ինձ մոտ բարկություն են առաջացնում: Այստեղ խնդիրն այն է, որ Բաքուն չի կարող իրեն թույլ տալ հրաժարվել Եվրոպայի հետ աշխատելուց, միեւնույն ժամանակ Եվրոպան էլ իրեն թույլ չի տա՝ Ադրբեջանին ենթարկել այնպիսի սանկցիաների, ինչպիսիք Ռուսաստանի պարագայում է արել: Արդյունքում ստացվում է, որ Եվրոպան ու Ադրբեջանը շատ ամուր թելերով կապված են իրար, բայց Եվրոպան, օգտվելով առիթից, մարդասիրական արժեքների մասին է բարձրաձայնում: Արդյունքում առաջացել է «տուպիկ»: Այնպես որ, Ալիեւի հայտարարությունների ֆաբուլան ուղղված էր Եվրոպային: Ալիեւն ասաց, որ եթե ինքը տարբեր ֆինանսական պրոյեկտներ է իրականացնում Եվրոպայի հետ, ապա իրեն նեղող բոլոր թեմաները պետք է մնան ստվերում եւ չշոշափվեն: Եվրոպան էլ ասում է, որ իր համար միեւնույն է, թե Ալիեւին ինչը դուր չի գալիս, ինքը չի ենթարկվելու ճնշումների եւ շանտաժի: Ալիեւը թքած ունի հայերի եւ Հայաստանի վրա: Նա առհասարակ դիվանագիտական զսպվածության վրա թքած ունի, եւ մենք այդ մասին գիտենք դեռ 2003 թվականից:

– Ի վերջո` ասում են, որ խաղաղություն է հաստատվել, համենայնդեպս՝ իշխանությունների մակարդակով: Այդ դեպքում ինչո՞ւ Ալիեւը չեկավ Երեւան:

– Ալիեւը Երեւան գալու է այնպես, ինչպես Ալեքսանդր Երկրորդը մտավ Փարիզ` ձիու վրա, հաղթածի, զավթածի կարգավիճակով: Նա չի գալու Երեւան ինչ-որ մի հերթական միջոցառման համար, ինչպես որ Էրդողանը չեկավ, այլ ուղարկեց իր օգնականին: Իլհամ Ալիեւն իրեն զգում է որպես Ալեքսանդր Երկրորդ, որպես Իոսիֆ Ստալին: Նա ուզում է սպիտակ ձիու վրա` թուրը ձեռքին գա Հայաստան եւ զավթի մեր բոլոր տարածքները` որպես իշխող այր, այլ ոչ թե հիսունմեկը, մի ինչ-որ հյուր….

– Թեպետ Ադրբեջանի իշխանությունը նախընտրական այս փուլում բացահայտ աջակցում է Փաշինյանին, սակայն նա իր ելույթում գովեստի խոսքեր չշռայլեց նրան: Ինչո՞ւ:

– Գովեստի խոսքեր ասում ես այն մարդկանց մասին, որոնց հարգում ես, ընդունում ես, սիրում ես եւ ընդունում ես գոնե քեզ հավասար: Նիկոլ Փաշինյանն Ալիեւի համար պարտնյոր չէ, նոքյար է ընդամենը: Նոքյարին չեն գովում, այն էլ՝ այդ մակարդակի միջոցառումների ժամանակ: Մաքսիմում՝ նա կարող է Նիկոլի թուշիկները շոյել, իսկ Նիկոլն էլ լեզուն դուրս գցի` երջանկությունից, եւ չոքի Ալիեւի կողքին: Ադրբեջանի համար Փաշինյանը լիդեր չէ, այն էլ՝ ուժեղ, նա ընդամենը մի կենդանի է, որը կատարում է Ադրբեջանի բոլոր հրահանգները` առանց մտածելու, առանց առարկելու եւ առանց հետեւանքները հաշվարկելու, սակայն Ադրբեջանում հնչում են այսօր մտքեր, որ այժմ անգամ իրենց համար մեկ է, թե ով կընտրվի վարչապետ Հայաստանում: Ադրբեջանն այն համոզմունքին է, որ ով էլ գա, իրենք նույն տրամաբանությամբ են աշխատելու, քանի որ նախադրյալներն արդեն իսկ ձեւավորվել են` Նիկոլի շնորհիվ: Նա Հայաստանն այնպիսի ծուղակի մեջ է մտցրել, որ ով էլ գա իշխանության, պետք է խոսի ծնկի եկածի տրամաբանության մեջ ու դիրքերից:

– Ալիեւը խոսեց նաեւ այն մասին, որ Հայաստան նավթ է ուղարկվել Ադրբեջանից, որ տնտեսական կապեր են հաստատվել կողմերի միջեւ, եւ այլն:

– Իլհամ Ալիեւի խոսքերը պարբերաբար վերարտադրում է Նիկոլը, խոսում է նույն մարդը: Նրանց համար խաղաղությունը ոչ թե անվտանգությունն է, այլ, օրինակ, ամիսը մեկ Հայաստան նավթ մտցնելն է: Նավթը դարձրել են խաղաղության խորհրդանիշ, որ եթե նավթ ու կոմբիկեր կամ քիմիկատներ են ուղարկել Հայաստան, վերջ, ուրեմն Ալիեւի պատկերացմամբ` դա խաղաղություն է: Ի դեպ, մի շատ հետաքրքիր բան: Նիկոլ Փաշինյանը խոսում է առեւտուր անելու մասին, սակայն Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մի քանի միլիոնի ապրանք` 2025 թվականին: Իսկ Ադրբեջանը Հայաստանից Ադրբեջան արտահանել է ընդամենը 956 դոլարի ապրանք: Տնտեսագիտական ֆակուլտետի առաջին կուրսի ցանկացած ուսանող գիտի, որ տնտեսական աճն ապահովում է բացառապես արտահանումը, բայց ո՛չ երբեք ներմուծումը: Ներմուծումը երբեք չի հանգեցնում տնտեսական աճի: Ամոթ, է, գոնե այս պարզ գիտելիքներին էլ չեն տիրապետում: Հայաստանն այսօր հարստացնում է Երեւանն իր պապենական հայրենիքը համարող Ադրբեջանին, փոխարենը 956 դոլարի ապրանք է արտահանում…. Ադրբեջանը Հայաստանից երբեք ոչինչ չի առնելու, որովհետեւ լավ գիտի` մի գեղեցիկ օր այդ փողերով շուռ ենք գալու իր դեմ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ջրի պահանջարկը կտրուկ կաճի․ ահազանգ ՄԱԿ-ից

Ջրի պահանջարկը կտրուկ կաճի․ ահազանգ ՄԱԿ-ից Thu, 28 May 2026 18:00:59 +0400 2030 թվականին ջրի…

17 րոպե ago

armlur. Ընտրովի՞ ծանուցագրեր․ ովքե՞ր են բնակարաններն ազատելու պահանջ ստացել Արցախի բարձրաստիճան զինվորականներից

Արցախի բարձրաստիճան այն զինվորականները, որոնք ժամանակին Հայաստանում ՀՀ ՊՆ-ից անհատույց բնակարաններ են ստացել, բնակարաններն ազատելու…

20 րոպե ago

Վաղը ԿԸՀ-ն կքննի Դանիել Իոաննիսյանի հարցը

Վաղը ԿԸՀ-ն կքննի Դանիել Իոաննիսյանի հարցը Thu, 28 May 2026 17:45:02 +0400 Երեկ «Լուսավոր Հայաստան»…

33 րոպե ago

Կմիանան «ֆրանսիական միջուկային ամպհովանուն»

Կմիանան «ֆրանսիական միջուկային ամպհովանուն» Thu, 28 May 2026 17:30:19 +0400 Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Սթյորեն…

47 րոպե ago

Ահազանգ՝ հրդեհի մասին

Ահազանգ՝ հրդեհի մասին Thu, 28 May 2026 17:22:40 +0400 Մայիսի 27-ին՝ ժամը 16:12-ին, Շիրակի մարզային…

55 րոպե ago

Տոնական օրվա մտորումներ՝ Հայկական պետականության պատմության մասին

Տոնական օրվա մտորումներ՝ Հայկական պետականության պատմության մասին Thu, 28 May 2026 17:15:47 +0400 Մայիսքսանության տոնական…

1 ժամ ago